
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 35 minutes
 
Լազանյա «Բոլոնեզ» սոուսով
Բաղադրիչներ
- լազանյայի շերտեր - 25 հատ
 - պանիր պարմեզան - 100 գր
 - ձիթայուղ - 2 ճ/գդ
 - Բոլոնյեզ սոուսի համար՝
 - միս տավարի (աղացած) - 600 գր
 - լոլիկի մածուկ - 1 բանկա
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - կանաչի - 3 թ/գդ (ըստ ճաշակի)
 - Բեշամել սոուսի համար՝
 - կաթ - 1 լ
 - կարագ - 120 գր
 - ալյուր - 3 ճ/գդ
 - մշկընկույզ (мускатный орех) - մի պտղունց
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բոլոնեզ սոուսը: Դրա համար միսը 6-7 րոպե տապակում ենք, ավելացնում  կանաչեղենը, աղը, պղպեղը, լոլիկի մածուկն ու եփում ևս 7 րոպե: Կրակից վերցնում ենք:

 - Պատրաստում ենք բեշամել սոուսը: Դրա համար կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում ալյուրը: Անընդհատ խառնելով, քիչ-քիչ լցնում ենք կաթ, ավելացնում մշկընկույզը, աղը, պղպեղը և եփում ենք ևս 8-10 րոպե, մինչև սոուսը համասեռ դառնա:

 - Թխվածքի ձևամանը ձիթայուղում ենք և հատակին դնում լազանյայի թերթերն այնպես, որը մեկը մի քիչ ծածկի մյուսին: Վրան տարածում ենք բոլոնյեզի մի մասն ու հավասարեցնում:

 - Լցնում ենք բեշամել սոուսը, վրան մի քիչ քերած պարմեզան ցանում: Նույն եղանակով շարում ենք բոլոր շերտերը, մինչև որ բաղադրիչները վերջանան: Վերջին շերտը դնում ենք լազանյայի շերտը, վրան լցնում բեշամել սոուսն ու քերած պարմեզան ցանում:

 - Թխում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 35 րոպե:

 
Լազանյա պատրաստելու համար ցանկալի է վերցնել այնպիսի թերթեր, որոնք նախապես եփելու կարիք չկա:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Մմմմ հիանալի ստացվեց։
Ինչ էի անելու առանց Ձեզ։
Շնորհակալություն