
- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Խնձորով կրամբլ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրն ու շաքարավազը խառնում ենք:

- Կարագը հալեցնում, ավելացնում ենք ալրային զանգվածին ու խառնում ենք պատառաքաղի օգնությամբ: Պետք է ստացվի փշուրանման զանգված:

- Խնձորը բաժանում ենք միջին մեծության կտորների:

- Ֆորմաները կարագապատում ենք, ու խնձորները դնում մեջը:

- Շաղ ենք տալիս դարչինը:

- Այնուհետև ծածկում ենք խմորով: Թխում ենք 25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Խնձորով համեղ ու խրթխրթան դեսերտը պատրաստ է:

Խնձորով կրամբլը շատ համեղ է թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: