
- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 25 minutes
Կաթնաշոռով թխվածք
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կարագը հալեցնում ենք և հովացնում: Խոռնում ենք կարագը, կաթնաշոռը, աղը, ձուն ու ալյուրը: Խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղաթով և 30 րոպեով տեղափոխում սառնարան:

- Պատրաստում ենք միջուկը: Կաթի մեջ լցնում ենք պուդինգն ու շաքարավազը և մարմանդ կրակին տաքացնում ենք, մինչև զանգվածը թանձրանա: Այնուհետև հովացնում ենք և ավելացնում կաթնաշոռը:

- Ալրապատ սեղանին գրտնակում ենք խմորը և 4 մմ հաստությամբ քառանկունների բաժանում: Յուրաքանչյուրի մեջ միջուկ ենք լցնում:

- Այնուհետև ծայրերը ծրարաձև միացնում ենք իրար:

- Բուսայուղապատ ձևամանի մեջ դնում ենք թխվածքներն ու վրան ձու քսում:

- Նուշը փշրում ենք, լցնում թխվածքներ վրա և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:

- Ահա և վերջ:

Համեղ թխվածք վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: