
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 60 minutes
 
Կակաչի սերմով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ձու - 3 հատ
 - շաքարավազ - 80 գր
 - կարագ - 3 ճ/գդ
 - թթվասեր - 80 գր
 - ալյուր - 160 գր
 - փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
 - կակաո - 2 ճ/գդ
 - Կրեմի համար՝
 - կակաչի սերմ(мак) - 80 գր
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
 - շաքարի փոշի - 80 գր
 - կարագ - 160 գր
 - հյութ կիտրոնի - 1 թ/գդ
 - օսլա (крахмал) եգիպտացորենի - 3 ճ/գդ
 - շոկոլադ սև - 80 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազն ու ձվերը լավ հարում ենք և ավելացնում հալեցրած կարագը: Կիտրոնահյութի մեջ հանգեցնում ենք փխրեցուցիչը, լցնում թթվասերի վրա և խառնում: խառնուրդը լցնում ենք ձվային զանգվածի մեջ, ավելացնում մաղած ալյուրն ու կակաոն: Ստանում ենք ոչ շատ խիտ խմոր:
Խմորը բաժանում ենք 4 մասի և յուրաքանչյուրը թխում 20 թոպե 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում:

 - Կակաչի սերմերին ավելացնում ենք շաքարի փոշին և խառնում:

 - Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը մարմանդ կրակին տաքացնում ենք, ավելացնում օսլան և խառնում: Երբ կրեմը թանձրանա և հովանա, վերցնում ենք 2 ճ/գդ, իսկ մնացածի մեջ կամաց-կամաց ավելացնում ենք կակաչի սերմերը:
Կարագը լավ հարում ենք, ավելացնում կրեմին և կրկին հարում:

 - Խմորը կրեմապատում ենք, շոկոլադը խառնում 2 ճ/գդ սերուցքի հետ և լցնում տորթի վրա:

 - Ահա և վերջ:

 
Շատ համեղ տորթ , որը պետք է անպայման փորձել 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: