
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Կաղամբով կարկանդակ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ալյուր - 500 գր
 - փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
 - լոլիկի մածուկ - 1 ճ/գդ
 - ջուր - 125 մլ
 - բուսայուղ - 125 մլ
 - ցորենի թեփ - 3 թ/գդ
 - քրքում - 1 թ/գդ
 - Միջուկի համար՝
 - կաղամբ - 700 գր
 - սոխ - 1 գլուխ
 - սոյայի սոուս - 2 ճ/գդ
 - ընկույզ - 80 գր
 - վարսակի փաթիլներ (հերկուլես) - 2 ճ/գդ
 - պապրիկա - ըստ ճաշակի
 - պղպեղ սև
 - բուսայուղ
 
Քայլերի հաջորդականություն
- Խմոր ենք հունցում։ Դրա համար  լոլիկի մածուկը  ջրի մեջ լուծում ենք, ավելացնում ենք մի քիչ աղ։ Ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք թեփը, փխրեցուցիչը, քրքումը և այդ ամենը լավ խառնում ենք։ Ալյուրի մեջ փոքր չափաբաժիններով ավելացնում ենք ջրով բացած լոլիկի մածուկը, այնուհետև բուսայուղը։ Լավ խառնում ենք և խմոր հունցում։ Խմորը ծածկում ենք և մոտ 1 ժամ հանգիստ թողնում։

 - Քանի դեռ խմորը հանգստանում է, զբաղվում ենք միջուկով։ Գլուխ սոխը մաքրում ենք և մանր կտրատում։ Կաղամբը անցկացնում ենք մանր քերիչով։

 - Սոխը տապակում ենք տաքացրած բուսայուղի մեջ` մինչև ոսկեգույն դառնա։ Ավելացնում ենք կաղամբը։ Համեմում ենք սոյայի սոուսով, պապրիկայով և սև պղպեղով։ Շոգեխաշում ենք մոտ 5 րոպե միջին ուժեղության կրակի վրա` ժամանակ առ ժամանակ խառնելով։ Այնուհետև ավելացնում ենք մանրացված ընկույզն ու վարսակի փաթիլները, խառնում ենք։

 - Խմորը գրտնակում ենք և տեղափոխում բուսայուղով պատված ձևամանի մեջ (ավելի լավ է ձևամանը հանվող լինի)։ Խմորի եզրերը ձևամանի կողքերով մի քիչ բարձրացնում ենք։ Այնուհետև լցնում ենք միջուկը և սեղմում։ Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ 20 րոպե թխվելուց հետո, լավ կլինի կարկանդակը փայլաթիթեղով ծածկենք։

 - Բարի ախորժակ:



 
Ի դեպ, կաղամբով կարկանդակ պատրաստելիս, կարող ենք միջուկը ձեռքի տակ եղած մթերքներով պատրաստել, օրինակ հավով, գազարով և կաղամբով 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: