
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 40 minutes
 
Կարտոֆիլով պիցցա
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
 - կարտոֆիլ - 5 հատ
 - բուսայուղ - 1թ/գդ
 - թթվասեր - 125մլ
 - սոխ - 1 գլուխ
 - պանիր ֆետա - 100գր
 - պանիր քերած - 50գր
 - լոլիկ - 2 հատ
 - աղ
 - պղպեղ սև
 
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը լվանալ, մաքրել, կտրատել կլոր շերտերով, ապա տեղադրել բուսայուղով պատված կլոր տապակի մեջ և համեմել աղ և պղպեղով:

 - Ձուն լավ հարել, ավելացնել թթվասերը, շրջանակներով կտրատված սոխը, ֆետտա պանիրը, ինչպես նաև քերած պանիրը: Լավ խառնել ստացված զանգվածը:

 - Սոուսը լցնել կարտոֆիլի վրա, ապա շարել շրջանակաձև կտրատված լոլիկը:

 - Եփել ջեռոցում 40րոպե 175-180աստիճանում:

 
Կարտոֆիլով, ձվով և պանրով պիցցա պատրաստելու շատ յուրօրինակ տարբերակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Nerecek ete feta tesaki chlini urish klini orinak tnakan
Բարև Ձեզ, կարող եք պանիրը փոխարինել, միայն թե պետք է լավ հալչող լինի 🙂