
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 30-40 minutes
 
Կարտոֆիլով ռուլետ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը եփում ենք(բայց քիչ ենք եփում, որպես հեշտ քերվի, կարող ենք նաև քերիչը յուղով պատել) և անցկացնում ենք մանր քերիչով։

 - Ալյուրը օսլայի հետ խառնում ենք և լցնում կարտոֆիլի վրա։ Այնուհետև ավելացնում ենք աղի և հալեցրած կարագի հետ հարած ձվերն ու թթվասերը։ Ոչ պինդ խմոր ենք հունցում։ 30 րոպե հանգիստ ենք թողնում։

 - Սոխը մանր կտրատում ենք։
Մանրացրած փափկամիսը կամ բեկոնը բուսայուղի մեջ տապակում ենք ։

 - Նույն բուսայուղի մեջ տապակում ենք նաև սոխը։ Ավելացնում ենք մանրացված մաղադանոսը, մի քիչ տապակում ենք և միջուկը պատրաստ է։

 - Խմորը 1,5 սմ հաստությամբ շերտով գրտնակում ենք, վրան ենք լցնում միջուկը:

 - Ռուլետի տեսքով փաթաթում ենք։ Ռուլետի եզրերը դեղնուցով կպցնում ենք։

 - Ռուլետը 5-6 սմ լայնությամբ կտորներով կտրատում ենք։ Տեղափոխում ենք հրակայուն ամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե թխում ենք` ժամանակ առ ժամանակ վրան կաթ լցնելով։

 -  Կարող ենք ռուլետները երկու կողմից թավայում տապակել։

 
Պատրաստեցինք անչափ համեղ ռուլետ , որը կարող ենք մատուցել թթվասերի և բանջարեղենային աղցանի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Ոչ ես առաջին անգամ եմ Ձեզ գրում Մարիետա
VOCH
Xmori mej soda kam inch vor pxrecucich chka?
Սիրելի Լիլիթ, այս բաղադրատոմսում սոդա և փխրեցուցիչ անհրաժեշտ չէ։