
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
Կիտրոնով ու սպիտակաձավարով կրեմ
Բաղադրիչներ
- սպիտակաձավար - 100 գր
- կաթ - 2 բաժակ
- կիտրոն - 1 հատ
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- վանիլային շաքար - 30 գր
Քայլերի հաջորդականություն
- Կաթը եռացնում ենք ու կամաց-կամաց ավելացնում ենք սպիտակաձավարը, ապա՝ շաքարավազը։

- Միջին պնդության զանգված ստանալուց հետո հանում ենք կրակի վրայից ու թողնում, որ ամբողջովին սառչի։

- Կարագը հարում ենք առանձին տարայի մեջ, ապա աստիճանաբար ավելացնում ենք արդեն պատրաստ սպիտակաձավարը։

- Հարում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։ Վերջում ավելացնում ենք մի քանի թեյի գդալ կիտրոնի հյութ ու ևս մի քանի րոպե հարում ենք։

- Այնուհետև կրեմը դնում ենք սառնարանում ու 1 ժամ թողնում այնտեղ։

Ստացվում է շատ համեղ ու թեթև կրեմ։
Սպիտակաձավարով պատրաստվող այս համեղ, նուրբ ու թեթև կրեմը տարբերվում է իր յուրօրինակ համով։ Այն կարելի է օգտագործել ոչ միայն որպես կրեմ, այլև որպես առանձին դեսերտ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: