
        
        
        Կոմպոտ կարմիր հաղարջով
Բաղադրիչներ
- հաղարջ կարմիր - 300 գր
 - շաքարավազ - 1 բաժակ
 - ջուր - 4 լ
 
Քայլերի հաջորդականություն

- Ջուրը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք կրակի վրա։ Քանի դեռ ջուրը եռում է, հաղարջի պոչիկները հեռացնում ու հոսող ջրի տակ թանզիֆի մեջ լավ լվանում ենք։

 - Երբ ջուրը սկսում է եռալ, ավելացնում ենք շաքարավազը, ապա լուծվելուց հետո լցնում ենք հաղարջը։ Կրկին հասցնում ենք եռման աստիճանի, ապա կրակը մեղմացնում ենք։ Եվս 3-4 րոպե եփելուց հետո հանում ենք կրակի վրայից։

 - Թողնում ենք, որ կոմպոտն ամբողջովին սառչի, այնուհետև անցկացնում ենք քամիչով։

 - Կարելի է վայելել։

 
Պատրաստեցինք ամառային ամենահամեղ ըմպելիքներից մեկը կարմիր հաղարջով։ Այն ոչ միայն ծարավն է հագեցնում, այլև մեծ էներգիա է հաղորդում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: