
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 1ժ 30 րոպե
 
Հնդկահավի միսը շերտավոր խմորի մեջ
Բաղադրիչներ
- հնդկահավ - 700 գր(բուդ)
 - ընկույզ - 50 գր
 - սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 50 մլ
 - պատրաստի շերտավոր խմոր - 270 գր
 - միս տավարի (աղացած) - 250 գր
 - միս խոզի - 250 գր(աղացած)
 - ձիթայուղ - 2 ճ/գդ
 - ձու - 1 հատ
 - բահար - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - աղ - ըստ ճաշակի
 - քունջութ - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք հնդկահավի բուդը։

 - Առանձին ամանի մեջ խառնում ենք խոզի և տավարի աղացած միսը  (կարող եք հնդկահավի մսով պատրաստել), ավելացնում ենք աղացած ընկույզը, սերուցքը և ըստ ճաշակի աղը, բահարն ու պղպեղը։ Այս ամենը լավ խառնում ենք։

 - Բուդը ոսկրահան ենք անում, այնուհետև` կաշվեհան։ Մեջտեղի մասով 2 հատ կտրվածք ենք անում`աջ և ձախ կողմերով։ Բուդը շրջում ենք։ Այժմ պետք է այն լավ ծեծենք և աղ դնենք։

 - Բուդը տեղափոխում ենք յուղաթղթի վրա։ Միսը երշիկի տեսքով փաթաթում ենք, դնում բդի ծայրին։
Այնուհետև սկսում ենք ռուլետաձև փաթաթել։

 - Բուդը փաթաթում ենք յուղաթղթի մեջ, թելով կապում, վրայից ձիթապտղի յուղ քսում և 1 ժամով տեղափոխում 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։

 - 1 ժամից միսը հանում ենք ջեռոցից, թուղթն ու թելը հեռացնում վրայից։ Թողնում ենք մի քիչ սառչի։

 - Շերտավոր խմորը 3 սմ լայնությամբ կտրում ենք և փաթաթում ռուլետի շուրջ։ Որպեսզի շերտերը ծայրի հատվածներում հեշտ կպչեն, անհրաժեշտ է ձվով պատել։ Վերևի հատվածին նույնպես պետք է ձու քսենք։ Այնուհետև վրայից քունջութ ենք ցանում և 30 րոպեով դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցը`մինչև վարդագույն դառնա։

 - Այնուհետև հանում ենք և մատուցում։



 
Այս ուտեստը կարող եք մատուցել նաև սառը վիճակում։ Ահա և տոնական հնդկահավ պատրաստելու մեր յուրօրինակ բաղադրատոմսը։ Բարի ախորժակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Mikadoi baxadratoms kgzeq
Նելլի ջան հետևեք մեր էջին, շուտով մենք կտեղադրենք միկադոյի բաղադրատոմսը 🙂
Law shnorhakalutyun shat
Խնդրեմ 🙂