
Մսով լցոնած լոլիկներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն

- Սոխը մաքրում ու մանր կտրատում ենք։

- Սոխը մոտ 5 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, որպեսզի թափանցիկ դառնա։

- Ավելացնում ենք աղացած միսն ու շարունակում ենք տապակել ևս 10 րոպե։

- Լոլիկի վերին մասը հեռացնում ենք, գդալի օգնությամբ հանում ենք միջուկը։

- Մաղադանոսը մանր կտրատում ենք։

- Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք։

- Այնուհետև մսի ու սոխի զանգվածին ավելացնում ենք մաղադանոսը, մի քանի գդալ լոլիկի միջուկ, համեմում ենք աղով ու պղպեղով և խառնում ենք։

- Լոլիկները լցոնում ենք մսով և դնում ենք ձևամանի մեջ։

- Լոլիկները պատում ենք քերած պանրով։ Եփում ենք 15-20 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Ահա այսպիսի տեսք ունեն լցոնված լոլիկները։

- Զարդարում ենք մաղադանոսով ու մատուցում ենք տաք վիճակում։

Հալած պանրով ու հյութալի միջուկով լոլիկները չափազանց համեղ են։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: