
Մսով ու պանրով պիրոգ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- կաթնաշոռ - 200 գր
- կարագ - 100 գր
- ձու - 1 հատ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գ
- աղ
- Միջուկի համար՝
- միս տավարի (աղացած) - 300 գր
- պանիր - 150 գր
- սոխ - 150 գր
- ձու - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
- մաղադանոս - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
- քունջութ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար անհրաժեշտ ալյուրը, փխրեցուցիչը, աղը հարում ենք: Ապա ավելացնում ենք կարագն ու մանր կտորների բաժանած կաթնաշոռը:

- Ավելացնում ենք ձուն և շարունակում ենք հարել:

- Խմորից փորձում ենք ստանալ գունդ, որը բաժանում ենք 2/3 և1/3 մասերի:

- Բուսայուղով լի տապակի մեջ տապակում ենք սոխն այնքան, մինչև փափկի և ոսկեգույն դառնա:

- Ավելացնում ենք աղացած միսը և տապակում ենք, որից հետո համեմում ենք աղով ու պղպեղով:

- Միսը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք պանիրը, ձուն, մանր կտրատած կանաչին:

- Խմորի մեծ գունդը տեղավորում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ:

- Այնուհետև լցնում ենք միջուկը:

- Խմորի երկրորդ գնդից ստանում ենք խմորաշերտ, դնում ենք ձևամանի մեջ՝ ամրացնելով ծայրերը: Ապա վրան քսում ենք ձու և մեջտեղում խաչաձև կտրվածք ենք անում, որպեսզի գոլորշին դուրս գա: Ըստ ցանկության՝ ավելացնում ենք նաև քունջութ:

- Եփում ենք 30-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Մատուցում ենք տաք վիճակում:

Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: