
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 10 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Մրգային աղցան
Բաղադրիչներ
- դդում - 250գր
 - նարինջ - 1 հատ
 - շոկոլադ սև - 90գր
 - շաքարավազ - 3ճ/գդ
 - կարագ - 15գր
 - սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 3ճ/գդ
 - ջուր - 40մլ
 - վանիլին - 1/2 թ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
- Դդումը մաքրել, լվանալ և եփել ջեռոցում 180-200 աստիճանում մինչև փափկելը, այնուհետև խորանարդաձև կտրատել:

 - Նարինջը կեղևահանել, կտրատել:

 - Սոուսի պատրաստման համար կաթսայի մեջ լցնել ջուրը, շաքարավազը և ոչ ուժեղ կրակի վրա տաքացնել մինչև շաքարավազի հալվելը, ապա ավելացնել կտրատած շոկոլադը և կարագը: Լավ խառնել մինչև միատարր զանգվածի առաջացումը: Ապա ավելացնել սերուցքը և վանիլինը:

 - Եթե դդումը կամ նարինջը այնքան էլ քաղցր չեն, ապա սոուսի մեջ շաքարավազի քանակությունը կարելի է ավելացնել:
Ափսեի մեջ լցնել դդումի, նարինջի կտորները, ցանկության դեպքում ավելացնել չամիչ կամ ծիրանաչիր:

 - Աղցանի վրա լցնել շոկոլադե սոուսը և անմիջապես մատուցել:

 
Ամեն մրգային աղցան չէ, որ այսքան օգտակար է: Իսկ այս շոկոլադե սոուսով շատ ավելի հեշտ կլինի փոքրիկներին համոզել, որպեսզի դդում ուտեն։
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: