
- Yield: 70 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Նախուտեստ հազարի տերևներով և պանրային միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հազարի թերթերը լվանում ենք:

- Ընկույզը բլենդերով մանրացնում ենք:

- Պանիրն անցկացնում ենք քերիչով, իսկ սոխը մանր կտրատում: Բոլոր բաղադրիչները խառնում ենք: Ժելատինտ սառը ջրում թրջում ենք և թողնում ուռչի: Այնուհետև տաք ջրի վրա հալեցնում ենք, քամիչով անցկացնում և լցնում զանգվածի մեջ ու լավ խառնում:

- Պոլիէթիլենային թաղանթի վրա դնում ենք հազարի թերթերը:

- Լցնում ենք միջուկը և գդալով հարթեցնում:

- Ռուլետի նման փաթաթում ենք և վրան փաթաթում թաղանթը: Այնուհետև 1-1,5 ժանով տեղափոխում ենք սառնարան:

- Ռուլետը կտրատում ենք և դնում վարունգի կտորների վրա: Զարդարում ենք բողկով և սոխով:

- Ահա և վերջ:

Պատրաստեցինք հազարի տերևներով հետաքրքիր ու համեղ նախուտեստ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ ի՞նչ պանիր է պետք այս նախուտեստի համար։ Եվ ժելատինը պարտադի՞ր է։
Բարև Ձեզ, պանիրը պետք է լինի փափուկ, ըստ նախասիրության կարող եք վերցնել: Այո, ժելատին օգտագործելը ցանկալի է 🙂