
        
        - Yield: 3 ժամ անց
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Նարինջի կրեմով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ձու - 3 հատ
 - ալյուր - 200 գր
 - շաքարավազ - 150 գր
 - կարագ - 100 գր
 - փխրեցուցիչ - 5գր
 - նարինջ - 1 հատ(կեղև)
 - Կրեմի համար՝
 - հյութ նարինջի - 350 մլ
 - շաքարավազ - 100 գր
 - ալյուր - 1-2 ճ/գդ
 - օսլա (крахмал) - 1 ճ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
- Ձուն շաքարավազի հետ հարում ենք այնքան մինչև փքուն սպիտակ զանգված ստանանք։ Կարագը հալեցնում ենք և թողնում ենք փոքր-ինչ սառչի։ Այնուհետև ավելացնում ենք ձվերին։ Ապա ավելացնում ենք մաղած ալյուրը, փխրեցուցիչն ու նարնջի կեղևը և խառնում:

 - Լցնում ենք ձևամանի մեջ և հավասարեցնում (26 սմ ձևամանի մեջ բիսկվիթը շատ բարձր չի ստացվում)։ Թխում ենք 30 րոպե 180 աստիճանում։

 - Մինչև բիսկվիթը թխվի, պատրաստում ենք կրեմը։ Լցնում ենք 200մլ նարնջի հյութը կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը և դնում կրակի վրա։ Սպասում ենք մինչև շաքարավազը լուծվի։

 - Առանձին ամանի մեջ խառնում ենք ալյուրն ու օսլան և աստիճանաբար վրան լցնում ենք մնացած նարնջի հյութը։ Սա անում ենք, որ կրեմը համասեռ լինի։ Ստացվում է կրեմի այսպիսի թանձրացուցիչ։

 - Ժամանակավոր կրակի վրայից հանում ենք հյութով տարան և անընդհատ խառնելով զգուշորեն ավելացնում թանձրացուցիչի մեջ։ Կրկին դնում ենք կրակի վրա և սպասում մինչև թանձրանա։ Հանում ենք կրակի վրայից և թողնում ենք սառչի։

 - Այդ ընթացքում բիսկվիթը թխվեց։

 - Թողնում ենք սառչի, այնուհետև պատրաստի բիսկվիթը 2 մասի ենք բաժանում։
Շերտերի մեջտեղում քսում ենք տաք կրեմը և ձևավորում շաքարի փոշով։

 - Տորթը դնում ենք սառնարանը, որպեսզի կրեմը լավ թանձրանա։

 
Այսպիսի կրեմ կարելի է պատրաստել ցանկացած տեսակի մրգային հյութով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
шат лава
🙂