
- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 15 minutes
Նարնջով թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- կարագ - 160 գր
- շաքարավազ - 100 գր
- ալյուր - 260 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 20 գր
- նարնջի կեղև - 1 ճ/գ
- հյութ նարինջի - 4 ճ/գ
- աղ - 1 պտղունց
- շաքարի փոշի - 80 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագն ու շաքարավազը խառնում ենք ու հարում։

- Ավելացնում ենք կիտրոնի կեղևը և հյութը, ապա կրկին հարում ենք։

- Այնուհետև ավելացնում ենք աղը, օսլամ ու ալյուրը։

- Ստանում ենք շատ փափուկ խմոր։ Այն ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 40 րոպե պահում ենք սառնարանում։

- Սառնարանից հանելուց հետո ձևավորում ենք միջին չափի խմորագնդիկներ։
Դնում ենք ձևամանի մեջ՝ միմյանցից որոշակի հեռավորության վրա և ձեռքի ափով թեթևակի սեղմում ենք։

- Թխում ենք 12-15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այնուհետև հանում ենք ջեռոցից ու տաք վիճակում թաթախում ենք շաքարի փոշու մեջ։

- Մաղթում ենք հաճելի թեյախմություն։

Անուշաբույր թխվածքաբլիթներ, նուրբ ու փափուկ, բերանում հալչող խմորով։ Կարելի է վայելել համեղ թեյերի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: