
Նրբաբլիթներ «Սյուզետ»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք նրբաշերտերը, որի համար ալյուրը, շաքարավազն ու աղը խառնում ենք։

- Ավելացնում ենք բուսայուղն ու ձուն, ապա՝ կաթի 1/3 մասը։

- Լավ խառնում ենք, որպեսզի ստացվի միասեռ զանգված։

- Ավելացնում ենք կաթի մնացած մասն ու շարունակում ենք խանռել։

- Ստացվում է թույլ, թեթև ծորացող խմոր։

- Տապակը պատում ենք բուսայուղով ու դնում ենք կրակի վրա։

- Վերցնում ենք 5 ճ/գ խմորն ու լցնում ենք տապակի մեջ՝ թեթևակի շարժելով, որպեսզի խմորը հավասարվի։ Եփում ենք 20-40 վայրկյան մինչև ոսկեգույն դառնա։

- Նրբաշերտը շրջում ենք և հակառակ կողմով եփում ենք ևս 5-10 վայրկյան։

- Պատրաստ լինելուց հետո նրբաշերտերը դնում ենք ափսեի մեջ ու ծածկում որևէ բանով, որպեսզի նրբաշերտերը չչորանան։

- Պատրաստում ենք սոուսը, որի համար նարինջը բաժանում ենք երկու մասի և մի մասի կեղևը քերիչով անցկացնում ենք։

- Այնուհետև մեկուկես նարնջի հյութը քամում ենք (ստացվում է մոտ 150 մլ):

- Տապակի մեջ դնում ենք կարագն ու ավելացնում ենք շաքարավազը։ Հասցնում ենք եռման աստիճանի։

- Ավելացնում ենք նարնջի կեղևն ու հյութը, հասցնում ենք եռման աստիճանի և կես րոպե եփում։

- Կրակը մեղմացնում ենք, ավելացնում ենք կոնյակը։
- Նրբաշերտերը երկու կողմից թաթախում ենք սոուսի մեջ, չորս տակ ծալում ենք։

- Պատրաստ լինելուց հետո նրբաշերտերը դնում ենք մատուցվող ափսեի մեջ և զարդարում նարնջի շերտերով։

Ստացվում են շատ համեղ նրբաբլիթներ, որոնք կարող եք վայելել մեկ բաժակ տաք թեյի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: