
        
        - Yield: 8 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Շերտավոր խմորով տորթ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 400 գր
 - խտացրած կաթ - 250-300 գր
 - կարագ - 450 գր
 - վանիլին - 1 պտղունց
 
Քայլերի հաջորդականություն
- Շերտավոր խմորը գրտնակում ենք, 1,5 սմ լայնությամբ ձողիկներ կտրում և թխում ենք նախօրոք 200-220 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե։

 - Ահա այսպիսի արդյունք ենք ստանում։

 - Պատրաստում ենք կրեմը։ Կարագը, խտացրած կաթը լավ հարում ենք և  վերջում ավելացնում վանիլինը։
Սեղանի վրա պոլիէթիլենային թաղանթ ենք փռում, ձողիկները թաթախում ենք կրեմի մեջ և շարում իրար վրա։

 - Թաղանթն ամուր փաթաթում ենք և ողջ գիշեր թողնում սառնարանում։

 - Առավոտյան թաղանթը հանում ենք և վայելում։

 - Ահա և վերջ։

 
Շերտավոր խմորով տորթ , որը շատ հեշտ է պատրաստվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: