
- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե աղանդեր «Ամանորյա գերան»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերն ու շագանակագույն շաքարավազը խառնում ենք, ավելացնում ենք կաթը: Կարագը փոքր-ինչ հալեցնում ենք ու ավելացնում մեր ստացած զանգվածին:

- Այնուհետև ավելացնում ենք գոլ ջրի հետ խառնած սուրճը, կակաոն, ալյուրը, փխրեցուցիչն ու վանիլինը: Զանգվածը խառնում ենք այնքան, մինչև դառնա համասեռ:

- Բիսկվիթը թխում ենք 40-45 րոպե:

- Հովացնելուց հետո փշրանքների ենք բաժանում:

- Այս ամենին ավելացնում ենք խտացրած կաթն ու կաթը:

- Այնուհետև ավելացնում ենք կարագը:

- Հետո լցնում ենք կոնյակն ու մուրաբան:

- Զանգվածի վրա պոլիէթիլենային թաղանթ ենք փռում և գրտնակում:

- Այնուհետև շարում ենք կոնֆետները:

- Ռուլետը փաթաթում ենք, վրան թաղանթ անցկացնում և 3-4 ժամով տեղափոխում սառնարան:

- Պատրաստի ռուլետը զարդարում ենք և մատուցում:

- Ահա և վերջ:

Շոկոլադե աղանդեր, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: