
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե էկլերներ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 1 թ/գդ
- աղ - 2 գր
- կաթ - 125 մլ
- ջուր - 125 մլ
- ալյուր - 180 գր
- ձու - 4 հատ
- Կրեմի համար՝
- կաթ - 125 մլ
- շաքարավազ - 20 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- կարագ - 10 գր
- օսլա (крахмал) - 0,5 ճ/գդ
- շոկոլադ սև - 50 գր
- Շոկոլադե ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 40 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի խմորը: Կարագը, շաքարավազն ու աղը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում կաթն ու ջուրը: Խառնուրդը դնում ենք կրակին և եռացնում: Հենց որ այն սկսում է եռալ, կրակից վերցնում ենք, ավելացնում մաղած ալյուրը և արագ-արագ խառնում, մինչև ստացվի համասեռ զանգված: Խմորը նորից դնում ենք կրակին ու խառնում: Հենց որ խմորը սկսում է կպչել կաթսայի պատերին, վերցնում ենք:
Ձվերը պատառաքաղով թեթևակի հարում ենք, աստիճանաբար ավելացնում դեռ տաք խմորին և արագ-արագ խառնում ենք, որպեսզի չմակարդվի: Պետք է ստացվի հարթ, փայլուն խմոր:

- Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան և խմորը լցնում հրուշակեղենի համար նախատեսված պարկի կամ տոպրակի մեջ:

- Այնուհետև 10-12 սմ երկարությամբ ու 2 սմ լայնությամբ լցնում ենք տապակի մեջ (բավականաչափ արանքներ թողնելով) և թխում տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:

- Էկլերները պետք է բոլոր կողմերից լավ վարդագունեն (թխելու ընթացքում չի կարելի ջեռոցը բացել, այլապես էկլերները չեն ուռչի կամ կդեֆորմացվեն):

- Պատրաստում ենք կրեմը: Լցնում ենք կաթը, առանձին ամանի մեջ լցնում ենք շաքարավազը, ձվի դեղնուցներն ու օսլան:

- Շոկոլադը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք:

- Կաթը եռացնում ենք և ավելացնում դեղնուցային զանգվածը՝ չդադարելով խառնելը: Այնուհետև խառնելով ավելացնում ենք շոկոլադը: Վերջում ավելացնում ենք կարագը, զանգվածը կրակից վերցնում ու լավ խառնում մինչև ստանանք համասեռ զանգված: Կրեմը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ:

- Խմորները հովացնում ենք և հակառակ կողմից զիգզագաձև գլխադրի միջոցով 3 անցք անում:

- Կրեմը լցնում ենք ամանի մեջ:

- Այնուհետև լցնում ենք փոքր գլխադիր ունեցող խոհարարական պարկի մեջ:

- Կրեմն անցքերով լցնում ենք:

- Դուրս եկած մասերը դանակով հավասարեցնում ենք:

- Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում կարագն ու լավ խառնում: Այնուհետև զգուշությամբ քսում ենք էկլերների վրա:

- Ահա և վերջ:

Խորհուրդ ենք տալիս պատրաստել շոկոլադե էկլերներ և հաճելի պահեր պարգևել Ձեր հյուրերին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: