
        
        - Prep Time: 2ժ 30 րոպե
 - Cook Time: 60 minutes
 
Շոկոլադե թխվածքաբլիթ`ճաքերով
Բաղադրիչներ
- ջուր - 60 մլ
 - շաքարավազ - 300 գր
 - կարագ - 120 գր
 - շոկոլադ դառը - 150 գր
 - ձու - 3 հատ
 - ալյուր - 420 գր
 - փխրեցուցիչ - 1 թ/գ
 - սոդա - 1/4 թ/գ
 - աղ - 1/4 թ/գ
 - շաքարի փոշի - 100 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Փլավքամիչի մեջ ջուր ենք լցնում ու ավելացնում շաքարը: Դնում ենք կրակի վրա, հասցնում եռման ու որ շաքարը գրեթե լուծվի: Վերցնում ենք կրակի վրայից:                                                  

 - Ավելացնում ենք խորանարդաձև կտրտած կարագն ու կոտրտած շոկոլադը:                                           

 - Խառնում ենք` մինչև կարագն ու շոկոլադը հալվեն:                         

 - Ավելացնում ենք ձվերն ու հարիչով լավ խառնում ենք` մինչև համասեռ զանգված դառնա: Ավելացնում ենք փխրեցուցիչի, աղի ու սոդայի հետ մաղած ալյուրը, խառնում ենք խմորը: Ծածկում ենք թաղանթով և թողնում սառնարանում երկու ժամ:                           

 - Սառեցված խմորից ձևավորում ենք փոքր ընկույզի չափի գդիկներ: Թաթախում ենք դրանք շաքարի փոշու մեջ:                   

 - Թեթևակի սեղմում ենք ու դնում տապակի մեջ: Ցանկալի է, որ գնդիկներն իրար շատ մոտ չդրվեն, քանի որ դրանք թխվելիս ծավալով մեծանում են: Թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում` ամեն մի պարտիան 20 րոպե: Ստացվում է մոտ 3 պարտիա:                
Հաճելի թեյախմություն: 
Փափուկ ու քաղցր շոկոլադե թխվածքաբլիթներ՝ թեյի կամ կաթի ուղեկցությամբ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: