
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթ կոկոսի միջուկով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- կակաոյի փոշի - 25 գր
- կարագ - 150 գր
- շաքարի փոշի - 100 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- աղ - 1 պտղունց
- Միջուկի համար՝
- կաթ - 200 մլ
- շաքարավազ - 50 գր
- ալյուր - 20 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- կոկոսի քերուկ - 20 գր
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 60 գր
- կարագ - 30 գր
- կոկոսի քերուկ - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը, դեղնուցը, շաքարի փոշին ու աղը լցնում ենք տարայի մեջ, լավ հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի:

- Ալյուրը, կակաոյի փոշի ու փխրեցուցիչը լցնում ենք առանձին տարայի մեջ, ապա կամաց-կամաց ավելացնում ենք կարագով զանգվածը: Ստանում ենք խմոր, որը 30 րոպե սառեցնում ենք սառնարանում:

- Խմորը բաժանում ենք երկու կամ երեք մասի, և յուրաքանչյուր խմորագնդից ստանում ենք 5 մմ հաստությամբ խմորաշերտեր ու բաժակի օգնությամբ ստանում ենք շրջանակներ:

- Շրջանակները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, ապա 30-60 րոպե թողնում ենք սառնարանում, որպեսզի սառչեն և լավ պահպանեն իրենց ձևը: Այնուհետև դուրս ենք բերում սառնարանից և 10-15 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Թխվելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի:

- Պատրաստում ենք կրեմը, որի համար ոչ մեծ կաթսայի մեջ խառնում ենք ձվի դեղնուցն ու շաքարավազը:

- Ավելացնում ենք ալյուրը, կոկոսի քերուկը, կաթի ¼ մասն ու խառնում ենք:

- Ապա ավելացնում ենք կաթի մնացած մասն ու դնում ենք կրակի վրա:

- Անընդհատ խառնում ենք, որպեսզի ստանանք պինդ զանգված: Պատրաստ լինելուց հետո կրեմը թողնում ենք, որ սառչի:

- Թխվածքաբլիթները բաժանում ենք երկու մասի, մի կողմի վրա լցնում ենք կրեմն ու ծածկում երկրորդ շերտով:

- Շոկոլադն ու կարագը հալեցնում ենք այս բաղադրատոմսով, որից հետո լցնում ենք թխվածքաբլիթների վրա:

- Վրան շաղ ենք տալիս կոկոսի քերուկն ու մի քանի ժամ թողնում ենք, որ կրեմը ներծծվի խմորի մեջ, ապա վայելում ենք:

Թխվածքաբլիթներ կոկոսի քերուկով, շոկոլադով ու չափազանց համեղ կրեմով, որը հուսով ենք դուր կգա նաև Ձեզ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: