
        
        - Yield: 15 րոպե անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Շոկոլադե թխվածքաբլիթ ճաքերով
Բաղադրիչներ
- ջուր - 60 մլ
 - շաքարավազ - 300 գր
 - կարագ - 120 գր
 - շոկոլադ սև - 150 գր
 - ձու - 3 հատ
 - ալյուր - 420 գր
 - փխրեցուցիչ - 1 թ/գդ
 - սոդա - 1/4 թ/գդ
 - աղ - 1/4 թ/գդ
 - շաքարի փոշի - 100 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազն ու ջուրը և մարմանդ կրակին եռացնում: Կրակի վրայից հանում ենք, լցնում կարագն ու մանրացրած շոկոլադը: Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:

 - Այնուհետև ավելացնում ենք ձվերը, մաղած ալյուրը, աղը, սոդան և փխրեցուցիչը: Խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 2-3 ժամով տեղափոխում սառնարան:

 - Այս ամենից հետո խմորից ընկույզի չափի գնդիկներ ենք ձևավորում և թաթախում շաքարի փոշու մեջ:

 - Մի փոքր տափակեցնում ենք և թխում 180 աստիճանում 20 րոպե:

 - Ահա և վերջ:

 
Արդյունքում ստացվում է 50-55 թխվածքաբլիթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Bayc es sa tesel em rusakan kayqov,u shat baxadratomser entexic eq targmanel
Կայքում ներկայացված են աշխարհի ամենահաջող բաղադրատոմսերը: Հուսով ենք, Ձեզ մոտ լավ կստացվի դրանք պատրաստելը 🙂
Isk ete hnaravor e karox eq eskimoi baxadratoms grel,,naxapes shnorhakalutyun?
Բարև Ձեզ, ահա խնդրեմ՝
http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%A7%D5%BD%D5%AF%D5%AB%D5%B4%D5%B8/
Shat shnorhakalutyun,anpayman kpordzem
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Barev dzez.es ays pecheninery txum em.dzer grac jamanakum der shat papuke xmory.karces chepvac.dzevy aydpes petqe lini?
Բարև Ձեզ Արաքս ջան, կարող եք 10 րոպե ավել թխել և թողնել ջեռոցի մեջ 🙂
Shnorhakal em
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂