
Շոկոլադե կեքս
Բաղադրիչներ
- կարագ - 100 գր
- ալյուր - 300 գր
- ձու - 2 հատ
- մածուն - 70 մլ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- բանան - 3 հատ
- աղ - 1 պտղունց
- շաքարավազ շագանակագույն - 1 ճ/գ
- Միջուկ
- շոկոլադ դառը - 50 գր
- հապալաս - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը, շաքարավազն ու վանիլը հարում ենք հարիչով, ապա ավելացնում մածունը:

- Բանանը պատառաքաղի օգնությամբ տրորում ենք ու լցնում ստացված զանգվածի վրա, ապա ավելացնում փխրեցուցիչն ու սոդան:

- Խառնում ենք մինչև ստացվի միասեռ զանգված:

- Խմորը բաժանում եմք երկու մասի ու ձեթապատ ձևամանի մեջ՝ վրան տեղադրելով դառը շոկոլադի սալիկներն ու հապալասները:

- Խմորը ծածկում ենք մնացած խմորով ու վրան լցնում շագանակագույն շաքարավազ:

- Թխում ենք 35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: