
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե շոռակարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք 2 ձու, ավելացնում 150գր շաքարավազը և 1 պտղունց աղը և լավ խառնում։

- Ավելացնում ենք թթվասերը և փափկեցրած կարագը և լավ խառնում ենք։

- Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրը, սոդան և կակաոն։ Խմորը խառնում ենք, պետք է թթվասերի թանձրության խմոր ստացվի։
Այնուհետև պատրաստում ենք միջուկը. կաթնաշոռը պատառաքաղով ճզմում ենք, ավելացնում 3 հատ ձու և լավ խառնում։

- Այնուհետև ավելացնում ենք վանիլինը, 100գր շաքարավազն ու սպիտակաձավարը և խառնում ենք։ Միջուկը բլենդերով հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։

- Տապակը պատում ենք յուղաթղթով և վրան լցնում շոկոլադե խմորը։ Այնուհետև շոռակարկանդակի կենտրոնում զգուշորեն լցնում ենք կաթնաշոռային զանգվածը։

- Տապակը դնում ենք սառը ջեռոցի մեջ, այնուհետև ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան և 40-45 րոպե թխում։ Փոքր-ինչ զսպանակաձև խմոր կստանանք։ Շոռակարկանդակը հանում ենք ջեռոցից և ձևամանից և թողնում ենք սառչի։ Շոռակարկանդակը պատրաստ է։

- Ձևավորում ենք ըստ ցանկության։

- Շոռակարկանդակը կտրած վիճակում ահա այսպիսի տեսք ունի։

- Բարի ախորժակ։

Այս հրաշալի շոռակարկանդակի մեջ կարելի է ավելացնել նաև տարբեր մրգերի կտորներ:
Ահա այսպիսի համեղ և արագ պատրաստվող շոռակարկանդակի բաղադրատոմս 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: