
- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Շոկոլադե չիզքեյք
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 50 գր
- կարագ - 20 գր
- շոկոլադ սև - 70 գր
- շոկոլադ կաթնային - 20 գր
- պանիր մասկարպոնե - 90 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- շաքարավազ - 40 գր
Քայլերի հաջորդականություն
- Վերցում ենք 8-10 սմ տրամագծով 2 խոհարարական օղակ, դնում ափսեներ մեջ, լցնում ենք բլենդերում մանրացրած թխվածքաբլիթները և տեղափոխում սառցարան:

- Շաքարավազն ու մասկարպոնեն լավ հարում ենք, երկու տեսակի շոկոլադները հալեցնում ենք, լցնում մասկարպոնեով զանգվածի մեջ ու խառնում:
Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցքն ու զանգվածները միացնում:

- Լավ հարում ենք:

- Թխվածքաբլիթները հանում ենք, ձևաանների մեջ լցնում կրեմն ու չիզքեյքը և 6-8 ժամով տեղափոխում սառնարան:

- Օղակները հանում ենք, զարդարում ու չիզքեյքները մատուցում:

Ստացվում է 2 փոքրիկ ու անչափ համեղ չիզքեյք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: