
- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե տորթ ծիրանաչրով
Բաղադրիչներ
- Ջնարակի համար՝
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 4-5 ճ/գդ
- կակաո - 150 գր
- ջուր - 50 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- ժելատին - ըստ ճաշակի
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 150 գր
- շաքարի փոշի - 125 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- Օշարակի համար՝
- ջուր - 100 մլ
- շաքարավազ - 5 ճ/գդ
- լիկյոր - 3 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 50 գր
- չիր ծիրանի - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադե բիսկվիթը պատրաստում ենք ահա այս եղանակով:

- Ծիրանի չրի վրա ջուր ենք լցնում, թողնում 15 րոպե, այնուհետև բլենդերով հարում ենք:

- Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու շաքարավազը դնում ենք կրակին և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին լուծվի: Ավելացնում ենք լիկյորը և հովացնում:

- Պատրաստում ենք կրեմը: Սերուցքն ու շաքարի փոշին լավ հարում ենք, ավելացնում մասկարպոնեն:

- Հավաքում ենք տորթը: Բիսկվիթը 3 մասերի ենք բաժանում:

- 3 մասերն էլ փափկեցնում ենք օշարակով:

- Լցնում ենք ծիրանաչրի կեսը:

- Այնուհետև լցնում ենք կրեմի կեսը, իսկ վրան՝ քերած շոկոլադը: Դնում ենք 2-րդ շերտը և նույն գործողությունները կրկնում: Այնուհետև դնում ենք 3-րդ շերտը, կողքերը կրեմապատում և 7-8 ժամով տեղափոխում սառնարան:

- Ջնարակի պատրաստ լինելուց 30 րոպե առաջ տորթը տեղափոխում ենք սառցախցիկ:

- Պատրաստում ենք ջնարակը: Ժելատինը ջրում թրջում ենք:

- Կարագը հալցնում ենք, ավելացնում շաքարավազը, կակաոն և սերուցքը: Մարմանդ կրակին խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:

- Ժելատինը տաքացնում ենք և լցնում ջնարակի մեջ:

- Տորթը հանում ենք սառցախցիկից, պատում ջնարակով և վրան լցնում կամ բիսկվիթի փշրանքներ, կամ՝ զարդարում ըստ ցանկության:

- Ահա և վերջ:

Պատրաստեցինք ծիրանաչրով համեղ տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk maskarpone panri poxaren inch xorhurd kyaq oktagortssel?
isk maskarpone panri poxaren inch xorhurd ktaq ogtagorctsel?
Սիրելի Անահիտ, կարող եք օգտագործել ցանկացած սերուցքային պանիր (Almette, որոշ դեպքերում՝ Philadelphia և այլն): 🙂