
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30-40 minutes
- Cook Time: 15-20 minutes
Շոկոլադե փխրուն թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը շաքարավազի ու վանիլինի հետ հարում ենք մինչև կրեմանման զանգվածի վերածվելը:

- Ավելացնում ենք ձուն ու կրկին հարում: Այնուհետև լցնում ենք փխրեցուցիչի, կակաոյի ու աղի հետ խառնած ու մաղած ալյուրը և խմոր հունցում:

- Խմորը գնդում ենք, փաթաթում թաղանթով ու 30-40 րոպեով տեղափոխում սառնարան:
Քանի դեռ խմորը սառչում է, 200 աստիճան տաքացրած ջեռոցում 5-7 րոպե բովում ենք գետնանուշը և կտրատում:

- Խմորը սառնարանից հանում ենք, թաղանթը պոկում և գրտնակում 5-6 մմ հաստությամբ (ծայրերը կտրելով հավասարեցնում):

- Վրայից լցնում ենք գետնանուշը (մի մասը թողնում ենք, որպեսզի խմորի կտորները գրտնակենք ու վրան ցանենք) և գրտնակում:

- Ուղղանկյուն կտորներ ենք կտրում:

- Գետնանուշի փշրանքները հավաքում ենք, խմորի ավելացած կտորները գրտնակում ու վրան լցնում գետնանուշը:
Թխվածքաբլիթները շարում ենք յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ ու 12-15 րոպե թխում նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում:

Շոկոլադե փխրուն թխվածքաբլիթ կարելի է պատրաստել ցանկացած երկրաչափական պատկերով՝ քառակուսի, եռանկյունի, կլոր և այլն, իսկ գետնանուշը կարելի է փոխարինել այլ տեսակի ընկուզեղենով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: