
        
        - Yield: 15 րոպե անց
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 12 minutes
 
Շոկոլադե ” Whoopie”
Բաղադրիչներ
- կարագ - 100 գր
 - կաթ - 100 մլ
 - եղեգնաշաքար - 110 գր
 - ձու - 1 հատ
 - վանիլին - 1 գր
 - փխրեցուցիչ - 5 գր
 - կակաո - 5 ճ/գդ
 - ալյուր - 150 գր
 - շաքարի փոշի - 3 ճ/գդ
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
 
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, կակաոյի փոշին, փխրեցուցիչն ու վանիլինը բաժակի մեջ խառնում ենք իրար։

 - Փափկեցրած կարագն ու շագանակագույն շաքարավազը խառնում ենք իրար։
Ավելացնում ենք ձուն: Այնուհետև կարագով զանգվածին գդալ-գդալ ավելացնում ենք չոր խառնուրդը։
 - Հաջորդաբար լցնում ենք նաև տաք կաթը։

 - Պետք է այսպիսի խմոր ստացվի։

 - Խմորը ճաշի գդալով լցնում ենք յուղով պատված տապակի մեջ և հավասարեցնում, որպեսզի թխվածքաբլիթները նույն չափի լինեն։

 - Այնուհետև տապակը տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 12 րոպե թխում։ Թխվելուց հետո թխվածքաբլիթները սառեցնում ենք։

 - Սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք։

 - Խոհարարական փաթեթի միջոցով կրեմը լցնում ենք թխվածքաբլիթի վրա, հետո վրայից երկրորդ թխվածքաբլիթով ծածկում։

 - Մոտավորապես 7 թխվածքաբլիթ է ստացվում։ Շատ համեղ շոկոլադե թխվածքաբլիթ , անպայման փորձեք։ Հաճելի թեյախմություն։

 
Շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստելիս, եթե սերուցք չունենք, կարող ենք եփովի կրեմ պատրաստել և թխվածքաբլիթները դրանցով միացնել իրար 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: