
        
        - Yield: 2-3 ժամ անց
 - Prep Time: 50 minutes
 - Cook Time: 45-50 minutes
 
Չիզքեյք «Devil’s Food»
Այս տորթը մոդիֆիկացված, ավելի քիչ կալորիաներով «Devil’s Food» տորթն է՝ համադրված դասական չիզքեյքով: Իսկ, թե արդյունքում ինչպիսի՞ն է ստացվում, կարող եք դատել ինքներդ՝ պատրաստելով ու համտեսելով այն:
Բաղադրիչներ
- Շոկոլադային բիսկվիթի համար՝
 - ալյուր - 300 գր
 - փխրեցուցիչ - 10 գր
 - աղ - ½ թ/գդ
 - կարագ - 170 գր
 - շաքարավազ - 150 գր
 - եղեգնաշաքար - 100 գր
 - ձվի դեղնուց - 3 հատ
 - ձվի սպիտակուց - 3 հատ
 - շոկոլադ սև - 120 գր (50-75%)
 - վանիլին - 1 ճ/գդ
 - կաթ - 360 մլ
 - Չիզքեյքի համար՝
 - պանիր մասկարպոնե - 650 գր
 - շաքարավազ - 150 գր
 - օսլա (крахмал) եգիպտացորենի - 20 գր
 - վանիլին - 1 թ/գդ
 - ձու - 2 հատ
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
 - Շոկոլադային գանաշի համար՝
 - շոկոլադ սև - 300 գր (50-60%)
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 600 մլ
 - շաքարավազ - 30 գր
 - ձվի դեղնուց - 2 հատ
 - վանիլին - 0,5 թ/գդ
 - Ջնարակի համար՝
 - շոկոլադ սև - 250 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք չիզքեյքը: Մասկարպոնեն 60 գր շաքարավազն ու օսլան լցնում ենք մեծ ամանի մեջ և հարիչի նվազագույն արագությամբ մոտ 3 րոպե հարում՝ մինչև կրեմանման զանգված ստանանք: Ավելացնում ենք մնացած պանիրը և հարիչի արագությունը բարձրացնում: Զանգվածի մեջ ենք լցնում կիտրոնահյութը, մնացած շաքարավազն ու վանիլինը: Շարունակում ենք հարել և ընթացքում հատ առ հատ ավելացնում ենք ձվերը: Ավելացնում ենք սերուցքն ու հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
Չիզքեյքի խմորը լցնում ենք 24 սմ տրամագծով ձիթայուղած ձևաման մեջ և թխում մինչև պատրասվելը:

 - Պատրաստում ենք շոկոլադային բիսկվիթը: Պատրաստելուց առաջ 24 սմ տրամագծով  ձևամանը ձիթայուղում ենք, հատակին յուղաթուղթ փռում, ջեռոցը տաքացնում 180 աստիճան: Ալյուրը, փխրեցուցիչն ու աղը մաղում ենք: Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում:

 - Կարագն ու շաքարավազները միջին արագությամբ հարում ենք մինչև բաց գույնի կրեմանման զանգվածի վերածվելը: Հատ-հատ ավելացնում ենք դեղնուցները՝ ամեն անգամ ավելացնելուց հետո զանգվածը մի քիչ հարելով: Լցնում ենք հալեցրած շոկոլադն ու վանիլինը: Քիչ-քիչ ավելացնում ենք չոր զանգվածն ու կաթը՝ ամեն անգամ գդալով զգուշորեն խառնելով:

 - Սպիտակուցները հարում ենք մինչև կայուն փրփուր ստանալը: Սպիտակուցային զանգվածի 1/3-ը զգուշորեն խառնում ենք մնացած զանգվածին, հետո ավելացնում ենք մնացածը և խնամքով թեթև խառնում:

 - Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և 45-50 րոպե թխում: Պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկի օգնությամբ:

 - Բիսկվիթը հովացնում ենք ձևամանի մեջ, հանում և թուղթը պոկում: Թողնում ենք սեղանին 2-3 ժամ, որպեսզի լավ հովանա: Հետո փաթաթում ենք թաղանքով ու պահում սառնարանում:
Պատրաստում ենք շոկոլադային գանաշը: Շաքարավազն ու վանիլինը խառնում ենք, շոկոլադը մանրացնում ենք, լցնում կաթսայի մեջ, ավելացնում սերուցքը: Անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև 65 աստիճան: Տաք խառնուրդը զգուշությամբ խառնում ենք դեղնուցների հետ: Ուշադիր ենք լինում, որ դեղնուցները չմակարդվեն: Խառնում ենք մոտ մեկ րոպե: Շաքարավազը պետք է ամբողջությամբ լուծվի: Դնում ենք սառնարանի մեջ: Գանաշը պատրաստ է, այն կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության:
Պատրաստում ենք շոկոլադային ջնարակը: Շոկոլադը դնում ենք կրակին և հալեցնում մինչև պղպջակներ առաջանալը: - Հավաքում ենք տորթը: Շոկոլադային շերտը բաժանում ենք միևնույն հաստության երեք շերտի: Առաջին շերտին քսում ենք գանաշի մոտ ¼-ը:

 - Վրայից դնում ենք չիզքեյքը, վրան քսում գանաշի ևս մեկ ¼-ը: Ծածկում ենք բիսկվիթի երկրորդ շերտով, ափով թեթևակի սեղմում:

 - Քսում ենք մնացած գանաշը: Ծածկում ենք բիսկվիթի երրորդ շերտով և ափով թեթևակի սեղմում:

 - Տորթի կողքերն ու մակերևույթը ծածկում ենք շոկոլադե ջնարակով: Ցանկության դեպքում տորթը կարելի է զարդարել շոկոլադով կամ շոկոլադային քերուկով:

 - Ահա և վերջ:

 - Վայելում ենք:

 
Ահա և վերջ, շոկոլադով հագեցած չիզքեյք պատրաստելու գործընթացն ավարտվեց: Տորթը շատ համեղ է ու շոկոլադով հարուստ, միևնույն ժամանակ՝ քիչ կալորիաներով, քանի որ յուղային կրեմներ չի պարունակում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: