
        
        - Yield: 2-3 ժամ անց
 - Prep Time: 30-35 minutes
 - Cook Time: 1ժ 10 րոպե
 
Չիզքեյք JUNIOR’S-ից
Բաղադրիչներ
- պանիր մասկարպոնե - 907 գր
 - շաքարավազ - 438 գր
 - օսլա (крахмал) եգիպտացորենի - 32 գր
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 180 գր
 - ձու - 5 հատ
 - ալյուր - 64 գր
 - փխրեցուցիչ - 1 թ/գդ
 - աղ - 2 գր
 - վանիլին - 1 թ/գդ
 - հյութ կիտրոնի - 1 թ/գդ
 - կարագ - 2 ճ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
- 23 սմ տրամագծով ձևամանը պատում ենք կարագով, փաթաթում փայլաթիթեղով, որպեսզի հատակի հատվածում անցքեր չլինեն: 64 գր ալյուրը, փխրեցուցիչն ու աղը մաղով անցկացնում ենք:

 - 3 ձվի դեղնուցները հարիչի բարձր արագությամբ հարում ենք՝ աստիճանաբար 70 գր շաքարավազ ավելացնելով: Այնուհետև լցնում ենք վանիլինի կեսը. պետք է փքուն բաց դեղնավուն զանգված ստանանք:

 - Ալյուրով զանգվածը մեկ անգամ էլ մաղում ենք դեղնուցներով զանգվածի մեջ:

 - Ալյուրը թիակով զգուշորեն խառնում ենք, որից հետո ավելացնում 2 ճ/գդ հալեցրած կարագը:

 - Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում 3 ձվի սպիտակուցները և բարձր արագությամբ հարելով, աստիճանաբար 20 գր շաքարավազ ավելացնում: Այնքան են հարում մինչև պինդ փրփուր ստանանք:

 - Ապիտակուցների 1/3մասը լցնում ենք խմորի մեջ, խառնում, այնուհետև ավելացնում մնացած սպիտակուցները:

 - Ստացված զանգվածը տարածում ենք ձևամանի մեջ:

 - Թխում ենք 10 րոպե՝ նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Շերտը ձևամանի մեջ ենք թողնում, որ սառչի:

 - 200 գր մասկարպոնեն 60 գր շաքարավազն ու օսլան լցնում ենք մեծ ամանի մեջ և հարիչի նվազագույն արագությամբ մոտ 3 րոպե հարում՝ մինչև կրեմանման զանգված ստանանք:

 - Ավելացնում ենք մնացած պանիրը և հարիչի արագությունը բարձրացնում:

 - Զանգվածի մեջ ենք լցնում կիտրոնահյութը, մնացած շաքարավազն ու վանիլինը: Շարունակում ենք հարել և ընթացքում հատ առ հատ ավելացնում ենք ձվերը:

 - Ավելացնում ենք սերուցքն ու հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:

 - Զագվածը լցնում ենք շերտի վրա, որը ձևամանի մեջ է:

 - Ձևամանը գոլորշու վրա ենք դնում և 1 ժամով տեղափոխում մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Պատրաստի չիզքեյքը առնվազն 4 ժամով սառնարանն ենք դնում:

 - Ահա և վերջ:

 
Ի դեպ, եթե չիզքեյք եք սիրում, ապա առաջարկում ենք ծանոթանալ նաև չիզքեյքների հետևյալ բաղադրատոմսերին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: