
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
Պահքային կոնֆետներ
Բաղադրիչներ
- գազար - 1 հատ
- խուրմա - 150 գր
- ընկույզ - 250 գր
- չամիչ - 50 գր
- մանդարին - 1 հատ
- դարչին - 1/4 թ/գ
- կոճապղպեղ (имбирь) - 1/4 թ/գ
- բուսայուղ - 3 ճ/գ
- կոկոսի քերուկ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Գազարն անցկացնում ենք խոշոր քերիչով, իսկ մանդարինի կեղևը՝ մանր քերիչով։

- Խուրման խոշոր կտրատում ենք։

- Ընկույզը մանր կտրատում ենք։

- Բոլոր բաղադրիչները լցնում ենք բլենդերի մեջ ու հարում ենք։

- Ստացված զանգվածից ձևավորում ենք գնդիկներ, պատում ենք կոկոսի քերուկով, դնում ենք ձևամանի մեջ ու մեկ ժամ թողնում սառնարանում։

- Պահքային կոնֆետները պաստրաստ են։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ, կներեք իսկ գազարը ինչի էք ջնջել?
Բարև Ձեզ, սիրելի Գայանե։ Գազարը և’ բաղադրիչներում, և’ պատրաստման եղանակում նշված է։ ։)