
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Պանրով ձողիկներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պանիրը անցկացնել մանր քերիչով:

- Կիտրոնի կեղևը նույնպես անցկացնել մանր քերիչով`չկպչելով սպիտակ շերտին:

- Լավ խառնել սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը, պանիրը, կիտրոնի կեղևը և աղը:

- Ավելացնել կաթը, կրկին խառնել::

- Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաս առ մաս ավելացնել պանրային զանգվածին, խառնել գդալով: Խմոր հունցել և տեղափոխել այն սառնարան 30 րոպեով:

- Գրնտակով բացել խմորը մոտ 30սմ տրամագծով և 0,5-1սմ հաստության շերտով:

- Կտրել ծայրի մասերը, որպեսզի ստացվի ուղղանկյուն:

- Կտրատել խմորը 1,5սմ լայնության ժապավեններով:

- Ամեն ժապավենը պարուրաձը շրջել՝ թեթևակի ձգելով այն երկարությամբ:

- Ամեն պարույրը գլորել քունջութի մեջ:

- Այնուհետև տեղավորել ստացված պարույրները պերգամենտային թղթով պատված տապակի վրա: Թխել ջեռոցում 15-20 րոպե 180 աստիճանում:

- Թողնել պանով ձողիկները սառչեն:

- Սկզբում ձողիկները կլինեն թեթևակի փափուկ, իսկ մի քանի ժամ անց կդառնան ամբողջությամբ խրթխրթան:

Այսպիսի պանրով ձողիկներ կարելի է պատրաստել նաև որպես գարեջրի խորտիկ: Ի դեպ` այդ դեպքում կիտրոնի կեղևը պարտադիր չէ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamex ej e imimjayloc
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂