
        
        - Yield: 8 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Պնդուկով Տիրամիսու
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
 - պանիր մասկարպոնե - 500 գր
 - յոգուրտ դասական - 250 գր
 - շաքարավազ մանր - 100 գր
 - պնդուկ - 100 գր
 - վանիլին - 1 պտղունց
 - դարչին - 0.5 թ/գդ
 - Ինչպես նաև՝
 - կակաո - վրան ցանելու համար
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք Սավոյարդին ահա այս եղանակով: Այնուհետև պատրաստում ենք սուրճ Էսպրեսոն  , մեջը դարչին լցնում և թողնում հովանա:
Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն լավ հարում ենք, ավելացնում յոգուրտը, շաքարավազը և վանիլինը ու կրկին լավ հարում ենք: Այնուհետև լցնում ենք մանրացված պնդուկը ու խառնում, մինչև ստանանք համասեռ զանգված:

 - Թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ և շարում ձևամանի մեջ: Վրան լցնում ենք կրեմի կեսը: Այնուհետև շարում ենք թխվածքաբլիթների երկրորդ շերտը և վրան լցնում մնացած կրեմը:
Ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և ողջ գիշեր թողնում սառնարանում:

 - Մատուցելիս վրան կակաո ենք ցանում և վայելում:

 - Ահա և վերջ:

 
Տիրամիսու , որի համից չեք հագենա 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: