
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Ջեմով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սենյակային ջերմաստիճանի կարագը, վանիլինն ու շաքարավազը լավ հարում ենք, այնուհետև ավելացնում ենք ձվերը։ Սոդան հանգեցնում ենք քացախի մեջ և լցնում զանգվածի մեջ։ Այս ամենից հետո ավելացնում ենք ալյուրը (կես բաժակ մի կողմ ենք դնում) և խմոր հունցում։

 - Խմորը 2 մասի ենք բաժանում՝ մեծ և փոքր։ Փոքր մասին ավելացնում ենք մի կողմ դրած ալյուրը և տեղափոխում սառնարան։
30-35 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ դնում ենք մեծ խմորը և ձեռքերով տարածում։

 - Վրան լցնում ենք ջեմը։

 - Փոքր խմորը հանում ենք սառնարանից և քերիչով անցկացնում՝ լցնելով ջեմի վրա։

 - Պիրոգը տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոց և թխում 25-30 րոպե։

 - Ահա և վերջ։

 
Համեղ պիրոգ , որը կխենթացնի Ձեր փոքրիկներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Es porcel em shat @ntire stacvel, shnorhakal em chisht baxadratomsi hamar.
Սիրելի Աննա, շատ ուրախ ենք, որ հիանալի է ստացվել։ Մենք էլ Ձեզ ենք շնորհակալ մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ 🙂
Պատրաստել եմ ։երբաղադրատոմսով համնա անմահական էր🥰