
- Yield: Անմիջապես
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 40-50 minutes
Սամսա հավի մսով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 14 հատ
- Պատրաստում ենք խմորը։ Ամանի մեջ ենք լցնում ալյուրը և աղը։ Ավելացնում ենք խոշոր քերիչով անցկացրած սառեցված կարագը։ Լավ խառնում ենք, որպեսզի կարագի կտորներն իրար չկպչեն։

- Լավ խառնում ենք, ավելացնում ենք սառը ջուրը։ Ձեռքերով խմորը գնդում ենք (երկար չենք հունցում)։ 30 րոպեով (կամ ավելի երկար) տեղափոխում ենք սառնարանը։

- Պատրաստում ենք միջուկը։ Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։

- Բուդը ոսկրահան ենք անում և միսը մանր կտրատում ենք (ճարպային հատվածը չենք հանում, որպեսզի միսն ավելի հյութեղ ստացվի)։ 700 գր բուդից մոտ 500 գր հավի միս է ստացվում։

- Ամանի մեջ ենք լցնում սոխը, հավի միսը ,աղը և պղպեղը։ Խառնում ենք։

- Սկսում ենք սամսան ծեփել։ Խմորը կիսում ենք և մի մասը տեղափոխում ենք սառնարանը։ Մյուս մասից հաստ երշիկ ենք ձևավորում և 7 մասի ենք բաժանում այն։

- Խմորի յուրաքանչյուր մասը ձեռքերով տրորում ենք։ Այնուհետև 12 սմ տրամագծով շրջանաձև գրտնակում ենք(անհրաժեշտության դեպքում ալյուր ենք ավելացնում)։

- Խմորի մեջտեղի հատվածում 1 լիքը ճ/գդ միջուկ ենք լցնում։

- Խմորի երկու եզրերը բարձրացնում ենք և միացնում իրար։

- Բարձրացնում ենք երրորդ եզրը և կպցնում ենք իրար։

- Անկյունները նույնպես լավ սեղմում ենք։

- Շրջում ենք, ստացվում է սուրանկյուն եռանկյունի։ Նույն եղանակով պատրաստում ենք նաև մնացածը։

- Պատրաստի եռանկյունիները տեղափոխում ենք յուղաթղթապատ տապակի մեջ։ Դեղնուցի վրա 1 գդալ ջուր ենք ավելացնում, խառնում ենք և քսում եռանկյունիների վրա։

- Ցանկության դեպքում վրայից քունջութ ենք ցանում։ Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք 40-50 րոպե` մինչև թեթևակի ոսկեգույն երանգ ստանանք։

- Սամսան կտրած վիճակում։

- Սամսան շատ համեղ է տաք վիճակում։

Ի դեպ, սամսան միջինասիական խոհանոցի ուտեստներից է, որը պատրաստվում է թե հավի մսով և թե այլ միջուկներով։ Հարմար է մատուցել թե նախաճաշին և թե ընթրիքին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHNORHAKALUTYUN SHAT AXORSHALI ER
Շնորհակալ ենք Անժելա ջան 🙂