
        
        - Yield: 5 րոպե անց
 - Prep Time: 10 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Սոուս Բեշամել
Եթե սիրում եք խոհանոցը, ապա Դուք պարտավոր եք իմանալ Բեշամել պատրաստելու եղանակը: Այն ֆրանսիական 4 "մայր" սոուսներից մեկն է՝ ըստ Օգյուստ Էսկոֆյեի դասակարգման:
Բեշամելի հիմքի վրա են պատրաստվում մի շարք սթեյքի սոուսներ, լազանյայի որոշ տեսակներ և այլ շատ համեղ ուտեստներ:
Անպայման սկսեք օգտագործել Բեշամելը ձեր խոհանոցում, առավել ևս, որ այն շատ հեշտ է պատրաստվում 🙂
Քայլերի հաջորդականություն
- Եռացնում ենք կաթը: Եթե ցանկանում ենք ստանալ ավելի խիտ սոուս, ապա օգտագործում ենք 1,5 բաժակ կաթ, իսկ ավելի նոսր սոուսի համար՝  2,5 բաժակ կաթ:
Առանձին կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը թույլ կրակի վրա:

 - Ավելացնում ենք ալյուրը, աղը, սև պղպեղն ու արագ խառնում ստացված զանգվածը, որպեսզի գնդիկներ չառաջանան: Ի դեպ, յուղի և ալյուրի այսպիսի զանգվածը ֆրանսերեն կոչվում է "ռու" (roux):

 - Երբ զանգվածի գույնը մի փոքր մգանա, ավելացնում ենք 2 գդալ եռման կաթ՝ անընդհատ խառնելով սոուսը ձեռքի հարիչով:

 - Չդադարելով խառնելը՝ քիչ-քիչ ավելացնում ենք կաթի մնացած մասը:

 - Մշտապես խառնելով սոուսը՝ հասցնում ենք այն եռման աստիճանի, ապա թույլ կրակի վրա պահում ևս 2 րոպե մինչև խտանալը:  Հանում ենք սոուսը կրակի վրայից:

 - Եվ ահա համեղ սոուսը պատրաստ է:

 
Ի դեպ, սոուս բեշամել պատրաստելիս հաշվի առեք, որ ինչքան ավելի յուղային լինի կաթը, այնքան ավելի խիտ սոուս կստացվի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Իսկ ինչու մշկընկույզ չեք ավելացնում? Նկարներում կա, իսկ բաղադրատոմսի մեջ` ոչ:
Սիրելի Նարինե, այս բաղադրատոմսում մշկընկույզն ուղղակի պատկերված է ներդաշնակություն ստեղծելու համար։ Սակայն կան նաև մշկընկույզով բաղադրատոմսեր։ Շատ ուրախ ենք, որ կարողանում եք ճիշտ նկատել համային համադրությունները նույնիսկ առանց փորձարկելու։ ։)