
Սպագետտի պանրով ու խոզապուխտով
Բաղադրիչներ
- սպագետտի - 250 գր
- պանիր - 150 գր
- խոզապուխտ - 200 գր
- կարագ - 40 գր
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- օրեգանո - 0,5 թ/գ
- դափնու տերև (лавровый лист) - 1 հատ
- սխտոր - 2 ատամիկ
- շաքարավազ - 1 պտղունց
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Խոզապուխտը երկար-երկար կտրատում ենք։

- Պանիրը քերիչով անցկացնում ենք։

- 2 ճ/գ լոլիկի մածուկը լցնում ենք 1 բաժակ սառը ջրի մեջ։

- Ավելացնում ենք օրեգանոն, 2 պտղունց աղը, 1 պտղունց շաքարավազն ու լավ խառնում ենք։

- Կարագն ու խոզապուխտը լցնում ենք տապակի մեջ և 5 րոպե եփում ենք միջին ուժգնության կրակի վրա։

- Ավելացնում ենք սոուսը։

- Ավելացնում ենք դափնու տերևն ու ճզմած սխտորը։ Լավ խառնում, ապա 5-7 րոպե շոգեխաշում ենք։

- 1,5 լ ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք 1 թ/գ աղը, սպագետտին եփում ենք, ապա քամում ենք ջուրը։

- Տաք սպագետտիին ավելացնում ենք պանիրը, ապա՝ տաք սոուսը։

- Լավ խառնում ենք, որպեսզի պանիրը վերջնականապես հալչի։

- Մատուցում ենք անմիջապես։

Բարի ախորժակ։
Համեղ պաստա լոլիկի մածուկով, պանրով ու խոզապուխտով։ Հիանալի ճաշ պաստայի սիրահարների համար։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: