
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 30-35 minutes
 - Cook Time: 50-55 minutes
 
Սպիտակաձավարով և կաթնաշոռով թխվածք
Բաղադրիչներ
- սպիտակաձավար - 1/2 բաժակ
 - կեֆիր - 240 մլ (1%)
 - ձու - 5 հատ
 - հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
 - շաքարավազ - 0.5 բաժակ
 - կաթնաշոռ - 500 գր (յուղազտված)
 - փխրեցուցիչ - 1.5 ճ/գդ
 - վանիլին - 1 թ/գդ
 - աղ - 1 պտղունց
 - կարագ - տապակը պատելու համար
 - ալյուր - տապակի վրա ցանելու համար
 
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 6: Մեզ անհրաժեշտ է 23 սմ տրամագծով ձևաման:
Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան: Սպիտակաձավարը լցնում ենք ամանի մեջ, վրան կեֆիր ավելացնում և թողնում ենք, որ ուռչի:

 - Ձևամանի հատակին յուղաթուղթ ենք դնում, իսկ կողքերը՝ պատում կարագով, այնուհետև ալյուր ցանում:
Ձվի սպիտակուցները առանձնացնում ենք դեղնուցներից: Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչ պինդ փրփուր ստանանք: Ընթացքում խոշոր պղպջակներ գոյանալուց հետո ավելացնում ենք շաքարավազի կեսն ու կիտրոնահյութը: Հարած սպիտակուցները դնում ենք սառնարանի մեջ:

 - Կաթնաշոռը, 5 ձվի դեղնուցները, մնացած շաքարավազը, վանիլինը, աղն ու փպրեցուցիչը հարիչով հարում ենք, այնուհետև ավելացնում ենք կեֆիրի հետ խառնած սպիտակաձավարը և ևս մեկ անգամ զանգվածը խառնում:

 - Սպիտակուցները լցնում ենք դեղնուցներով խմորի մեջ ու զգուշորեն խառնում:

 - Այնուհետև խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում ենք 50-55 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում: 45 րոպե հետո կարող ենք փայտիկով փորձել, եթե այն չոր է դուրս գալիս խմորից, նշանակում է պատրաստ է:
Պատրաստի թխվածքը թողնում ենք մի քիչ սառչի, այնուհետև հանում ենք ձևամանից:

 - Ահա և վերջ:

 
Ի դեպ, կաթնաշոռով թխվածք պատրաստելուց հետո կարող եք 1 բաժակ թեյ թրմել և վայելել հաճելի օրը 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: