
Սպիտակաձավարով թխվածք
Բաղադրիչներ
- սպիտակաձավար - 200 գր
- ձու - 3 հատ
- կեֆիր - 1 բաժակ
- շաքարավազ - 120 գր
- փխրեցուցիչ - 10 գր
- կարագ - 70 գր
- վանիլային շաքար - 1 տուփ
Քայլերի հաջորդականություն
Բոլոր մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։
- Սպիտակաձավարը լցնում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք կեֆիրը։

- Խառնում ու մեկ ժամ թողնում ենք, որպեսզի ուռչի։

- Դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից։
4. Սպիտակուցները հարում ենք 80 գր շաքարավազի և 1 պտղունց աղի հետ՝ ստանալով պինդ զանգված։

- Մնացած շաքարավազն ավելացնում ենք դեղնուցներին և հարում ենք։

- Ավելացնում ենք հալեցրած կարագը և տաք վիճակում խառնում ենք դեղնուցի զանգվածի հետ ու թեթև հարում ենք։

- Այնուհետև դեղնուցային զանգվածին ավելացնում ենք փխրեցուցիչը, ապա՝ վանիլային շաքարն ու խառնում ենք։
- Ստացված զանգվածին ավելացնում ենք սպիտակաձավարի ու կեֆիրի խառնուրդը։

- Աստիճանաբար ավելացնում ենք հարած սպիտակուցսյին զանգվածն ու զգուշորեն խառնում ենք։

- Խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ և 45-50 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի։

Կարելի է մատուցել թթվասերի, ջեմի, խտացրած կաթի ու կարամելային կրեմի հետ կամ ուղղակի վրան շաղ տալ շաքարի փոշի և վայելել մեկ բաժակ անուշահամ թեյի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
կներեք կասեք որ տոկոսի կեֆիրը?