
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 30-35 minutes
 - Cook Time: 15-20 minutes
 
Տարտալետկաներ մուրաբայով և կրեմով
Բաղադրիչներ
- Զամբյուղների համար՝
 - շաքարավազ - 100 գր
 - կարագ - 150 գր
 - վանիլին - 1 թ/գդ
 - ձու - 1 հատ
 - թթվասեր - 1 ճ/գդ
 - փխրեցուցիչ - 1 թ/գդ
 - ալյուր - 250 գր
 - Կրեմի համար՝
 - ձվի սպիտակուց - 3 հատ
 - ջուր - 88 մլ
 - աղ կիտրոնի - 1/3 թ/գդ
 - ջեմ - 200 գր
 - շաքարավազ - 250 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք զամբյուղները: Կարագը 100 գր շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք: Այնուհետև ավելացնում ենք ձուն, թթվասերը և խառնում:
Լցնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրն ու խմոր հունցում (երկար չենք հունցում): Խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և 1 ժամով դնում սառնարանը:

 - Խմորը սառնարանից հանում ենք, մի մասը կտրում և ոչ մեծ երշիկ ձևավորում, ինչից հետո էլ ընկույզի չափ կտորների ենք բաժանում:
Յուրաքանչյուր կտորը բարակ լոշիկի տեսքով գրտնակում ենք, դնում ձևամանի մեջ և կիպ սեղմում պատերին: Խմորի հատակը պատառաքաղով մի քանի տեղից ծակծկում ենք (խմորը կպչուն է, այդ իսկ պատճառով էլ աշխատելիս պետք է ալյուր ցանել):

 - Խմորով ձևամանները դնում ենք տապակի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում 7 րոպե թխում (ձևամանին բուսայուղ չենք քսում):

 - Հետևում ենք, որ զամբյուղները շատ չթխվեն:

 - Պատրաստում ենք կրեմը: Սպիտակուցները լցնում ենք հարիչի բաժակի մեջ:
Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին և զգուշորեն խառնում, որպեսզի շաքարավազը չվառվի:
Օշարակը եփվելու ընթացքում, հարում ենք սպիտակուցները: Պետք է այնքան հարենք, մինչև պինդ փրփուր ստանանք: Օշարակը 4 րոպե եփելուց հետո, ավելացնում ենք կիտրոնի աղն ու խառնում (օշարակը հաճախակի խառնել չի կարելի): Եփվելու 5-րդ րոպեին փորձում ենք. օշարակից կաթեցնում ենք սառը ջրով բաժակի մեջ, եթե ջրից հանելուց փափուկ գնդիկ ստացվի, ապա օշարակը պատրաստ է:

 - Օշարակը կրակից վերցնում ենք, այնուհեև զգուշորեն բարակ շիթով լցնում ենք սպիտակուցների վրա և հարիչի բարձր արագությամբ հարում: Կրեմը չափսերով սկսում է ավելանալ: Ամբողջ օշարակը սիտակուցների մեջ լցնելուց հետո ևս 7-10 րոպե հարում ենք՝ մինչև կրեմը սառչի (պատրաստի կրեմը պետք է ձևը լավ պահպանի):

 - Հավաքում ենք տորթը: Զամբյուղիկների մեջ 1 թ/գդ ջեմ ենք լցնում, այնուհետև հրուշակեղենային պարկի միջոցով  վրան լցնում կրեմը: Ցանկության դեպքում հրուշակեղենային քերուկ ենք լցնում:

 - Ահա և վերջ:

 
Այս բաղադրատոմսով պատրաստեցինք 24 տարտալետկա:
Այսպիսով, ստացանք շատ համեղ տարտալետկաներ , որոնք հարմար է պատրաստել ցանկացած տեսակի ջեմով: Կարող ենք վրան նաև շոկոլադե քերուկ լցնել 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: