
- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ «Գիշեր-ցերեկ»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրն ու սոդան անցկացնում ենք մաղով, իսկ հետո զգուշորեն խառնում ենք: Ձուն հարում ենք 1 պտղունց աղով, ավելացնում ենք շաքարավազն ու շարունակում ենք հարել:

- Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու շարունակում ենք խառնել:

- 300 գր թթվասերն ավելացնում ենք խմորային զանգվածին և խառնում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված:

- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորի մի մասը:

- Խմորի մյուս մասին ավելացնում ենք կակաոյի փոշին, խառնում ու լցնում ենք մյուս ձևամանի մեջ:

- Խմորաշերտերը թխում ենք 20 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Քանի դեռ խմորաշերտերը ջեռոցում են, պատրատում ենք կրեմը, որի համար երկու բաղադրիչները՝ թթվասերն ու շաքարավազը լավ հարում ենք:

- Արդեն պատրաստ խմորաշերտերը հանում ենք ձևամաններից, դնում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի մեջ, որի արդյունքում ստացվում են փափուկ ու խոնավ բիսկվիթներ:
Շոկոլադե խմորաշերտը պատում ենք կրեմով, դնում ենք երկրորդ շերտն ու կրեմապատում ենք:

Տորթը զարդարում ենք ըստ ցանկության սպիտակ ու սև շոկոլադով:

- Համեղ տորթը պատրաստ է: Վայելում ենք:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: