
        
        - Yield: 3 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 2ժ 00 րոպե
 
Տորթ «Թռիչք»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - կաթ - 100 մլ
 - գետնանուշ - 150 գր
 - շաքարավազ - 325 գր
 - ձվի դեղնուց - 1 հատ
 - ձվի սպիտակուց - 5 հատ
 - կակաոյի փոշի - 0,5 թ/գ
 - կոնյակ - 20 մլ
 - աղ - 1 պտղունց
 - կարագ - 200 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Նախ պատրաստում ենք բեզե-խմորաշերտերը, որի համար անհրաժեշտ սպիտակուցները հարիչի օգնությամբ 10 րոպե հարում ենք, ապա ավելացնում ենք աղը:

 - Ավելացնում ենք 125 գր շաքարավազը և սպիտակուցային զանգվածը հարում ենք այնքան մինչև պնդանա: 1 գդալ վերցնում ենք ստացված զանգվածից ու լցնում հրուշակեղենային պարկի մեջ:
Գետնանուշը լցնում ենք ձևամանի մեջ և 15-20 րոպե տապակում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Այնուհետև լցնում ենք տարայի մեջ ու սկզբում ձեռքերով, ապա բլենդերի օգնությամբ մանրացնում ենք:

 - Ձվի սպիտակուցները լցնում ենք առանձին տարայի մեջ և հարիչի օգնությամբ հարում ենք: Ապա ավելացնում ենք շաքարավազը, վանիլային շաքարը և 7-8 րոպե հարում ենք, որպեսզի ստանանք պինդ զանգված: Արդեն պատրաստ սպիտակուցային զանգվածից վերցնում ենք 1 գդալ:Գետնանուշը խառնում ենք ամբողջ սպիտակուցային զանգվածին և մեկ գդալ վերցնում ենք՝ լցնելով նույն պարկի մեջ:
Յուղաթղթի վրա նկարում ենք խմորաշերտերը, ապա շրջում ենք հակառակ կողմի վրա և բեզեն լցնում ենք գծված հատվածում, իսկ ազատ հատվածներում հրուշակեղենային պարկի օգնությամբ լցնում ենք ձևավորված բեզեները:

 - Երկու խմորային զանգվածները եփում ենք 2 ժամ 100 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ կաթը խառնում ենք ձվի դեղնուցի ու 200 գր շաքարավազի հետ, դնում ենք կրակի վրա ու եփում՝ հասցնելով եռման աստիճանի:
 - Կրակի վրա թողնում ենք ևս 3 րոպե, մինչև զանգվածը պնդանա: Այնուհետև հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի: Փափկած կարագը հարում ենք, ապա ավելացնում ենք կաթնային զանգվածն ու կոնյակը:

 - Կրեմից վերցնում ենք 2 ճ/գ և խառնում ենք կակաոյի փոշու հետ: Դրանով վերջում պետք է զարդարենք տորթը:
Կրեմի մի մասը քսում ենք առաջին խմորաշերտի վրա, ապա դնում ենք երկրորդ շերտն ու պատում ենք մնացած կրեմով:

 - Փոքրիկ բեզեները մանրացնում ենք, խառնում ենք մանրացրած գետնանուշի հետ և լցնում ենք տորթի կենտրոնում: Կողքի հատվածներում դնում ենք մյուս բեզեներն ու զարդարում ենք կրեմով:
Տորթը դնում ենք սառնարանում, որից հետո մատուցում ենք:

 
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: