
- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20-25 minutes
Տորթ խնձորի միջուկով և կարամելային մուսսով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- ալյուր - 120 գր
- շաքարավազ - 150 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Օշարակի համար՝
- հյութ խնձորի - 200 մլ
- Կարամելային խնձորների համար՝
- խնձոր - 400 գր
- կարագ - 50 գր
- շաքարավազ - 50 գր
- դարչին - 1 թ/գդ
- հյութ կիտրոնի - 1/2 հատ
- Կարամելային մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 գր
- շաքարավազ - 150 գր
- կաթ - 150 մլ
- ձվի դեղնուց - 2 հատ
- ժելատին - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Ձվերը մոտ 5-7 րոպե լավ հարում ենք՝ աստիճանաբար շաքարավազ ավելացնելով։

- Ալյուրը փխրեցուցիչի հետ մաղում ենք։ Ալյուրը մաս առ մաս ավելացնում ենք զանգվածին` զգուշորեն վերից վար շարժումներով լավ խառնելով, որպեսզի պղպջակները չնստեն։

- Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և ձևամանը փակում ենք (22 սմ չափի ձևաման)։ Լցնում ենք խմորը, տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 20-25 րոպե թխում ենք, փայտիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է։

- Պատրաստի բիսկվիթն ամբողջությամբ սառեցնում ենք։ Լավ կլինի մի քանի ժամ թողնել (կամ գիշերը թողնել), այնուհետև երկու մասի կիսել։

- Պատրասոտւմ ենք կարամելային խնձորները։ Խնձորները կեղևազրկում ենք, սերմերը հանում, և միջին չափի կտորներով կտրատում։ Վրան անմիջապես կես կիտրոնի հյութն ենք լցնում, որպեսզի դրանք չհասցնեն սևանալ։

- Խնձորների վրա ենք լցնում շաքարավազն ու դարչինը, խառնում ենք։

- Կարագը թավայի մեջ լավ տաքացնում ենք և վրան ենք լցնում խնձորները։ Սկզբում 3-4 րոպե, միջին ուժեղության կրակի վրա ենք եփում, որպեսզի շաքարավազը լուծվի։ Զանգվածի մեջ պղպջակներ կառաջանան և խնձորները կպատվեն կարամելով։

- Այնուհետև կրակի տակն իջեցնում ենք, կափարիչը ծածկում ենք և 10-15 րոպե շոգեխաշում ենք։ Խնձորները պետք է շատ փափկեն, գրեթե կրեմի փափկության լինեն, բայց դրա հետ մեկտեղ ձևը պետք է լավ պահպանեն։

- Պատրաստում ենք կարամելային մուսսը։ Հաստ տակով կաթսայի մեջ ենք լցնում 70 գր շաքարավազը։ Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և առանց խառնելու շաքարավազը հասցնում ենք բաց սաթի երանգի։ Ուշադրություն դարձրեք ներքևում պատկերված նկարին, այսպիսին պետք է լինի գույնը։ Եթե կարամելն ավելի մուգ է, նշանակում է այն վառվել է և տորթը կդառնացնի, պիտանի չէ օգտագործման։

- Կաթը տաքացնում ենք և բարակ շիթով լցնում կարամելի վրա։ Սկզբում զանգվածը ակտիվ պղպջակներով կպատվի։

- Այնուհետև կարամելն ու կաթը կլուծվեն իրար մեջ։ Կստացվի կաթ` իրիսային հաճելի գույնով։

- Դեղնուցներն ու 40 գր շաքարավազը հարում ենք մինչև զանգվածը սպիտակի։

- Անընդհատ հարելով աստիճանաբար ավելացնում ենք կարամելային կաթը։

- Զանգվածը նորից լցնում ենք կաթսայի մեջ և եփում ենք մինչև թեթև թանձրանա։ Չենք եռացնում, որպեսզի դեղնուցները չկտրվեն։ Պատրաստի կրեմը պետք է հաճելի համ ունենա։ Ժելատինի վրա 80 մլ ջուր ենք լցնում, 10 րոպե թողնում ենք կամ այնքան, որքան նշված է փաթեթի վրա (կարող ենք կրեմը պատրաստելուց առաջ անել)։ Ժելատինը լցնում ենք տաք կարամելային կրեմի մեջ, լավ խառնում ենք, որպեսզի ժելատինը լավ լուծվի։ Այնուհետև կրեմը սառեցնում ենք։

- Սերուցքը հարում ենք մինչև միջին պնդության դառնա՝ աստիճանաբար ավելացնելով մնացած 40 գր շաքարավազը։

- Ավելացնում ենք կարամելային զանգվածն ու լավ խառնում ենք։

- Սկսում ենք տորթը հավաքել։ Հանվող ձևամանի մեջ ենք դնում առաջին շերտը։ Հանգամանորեն և հավասարապես լցնում ենք խնձորի հյութի կեսը և տորթը փափկեցնում ենք։ Կարող ենք առաջինը վերին շերտը դնել։ Եթե բիսկվիթը փքուն է, սուր դանակով մի քիչ կտրում ենք վերևից։

- Վրան ենք լցնում կարամելային խնձորները։

- Լցնում ենք կրեմի կեսը և հավասարեցնում։

- Այնուհետև ծածկում ենք երկրորդ շերտով։ Շերտը դնելուց առաջ հակառակ երեսը խնձորի հյութով լավ փափկեցնում ենք։

- Կրեմի մյուս մասն ենք ավելացնում, հավասարեցնում ենք։

- Վրան զարդարում ենք բիսկվիթի կողքերից կտրված փշրանքով: 3-4 ժամով կամ գիշերը սառնարանում ենք թողնում, որպեսզի տորթը ներծծվի։

- Դանակով ձևամանի կողքերով անցկացնում ենք, ձևամանը բացում ենք և տորթը զգուշորեն տեղափոխում ենք մատուցարանի վրա։

Շատ համեղ խնձորով կարամելային տորթ, որը կարող եք մատուցել թեյի, սուրճի կամ ցանկացած տեսակի հյութի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: