
        
        - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 50 minutes
 
Տորթ «Կաթնային»
Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 400 գր
 - ձու - 3 հատ
 - փխրեցուցիչ - 1,5 թ/գ
 - աղ - 1/4 թ/գ
 - կարագ - 80 գր
 - պանիր մասկարպոնե - 250 գր
 - շաքարի փոշի - 100 գր
 - սերուցք (33% և ավելի յուղայնությամբ) - 500 մլ
 - շոկոլադ կաթնային - 70 գր
 - ալյուր - 200 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Խմորը պատրաստելու համար  ձվերը հարում ենք խտացրած կաթի հետ: 

 - Ավելացում ենք աղի ու փխրեցուցիչի  հետ հարված ալյուրը, խառնում ենք: Ավելացնում ենք հալեցրած կարագն ու խառնում ոչ այնքան թանձր խմորը: 

 - Թխում ենք բլիթները: Վերցնում ենք յուղաթուղթը, դրա վրա դնում անջատովի ձևամանի եզրամասը: Կենտրոնում դնում ենք 2 ճ/գ խմոր ու համաչափ տարածում դեպի եզրերը: 

 - Հանում ենք եզրային ֆորման: 

 - Թխում ենք 180 աստիճանում` 6-7 րոպե: Կրկնում ենք գործողությունը խմորի մնացած մասի հետ:  Հովացնում ենք բլիթները: Կստացվի մոտ 8 բլիթ: Որպես տարբերակ` կարող ենք կատարել նաև առանց ֆորմայի. պարզապես յուղաթղթի վրա համապատասխան տրամագծի ափսե ենք դնում ու մատիտով գծում: Յուղաթուղթը մատիտով շրջում ենք ներքև և խմորով լցնում նկարված շրջանակը: Պատրաստում ենք կրեմը: Սենյակային ջերմաստիճանի մասկարպոնեն թիով տրորում ենք` մինչև փափուկ դառնա: Սերուցքը հարում ենք շաքարի փոշու հետ: Մասկարպոնեին ենք ավելացնում սերուցքի մեկ երրորդն ու խառնում` մինչև համասեռ դառնա: Ավելացնում ենք մնացած սերուցքը, խառնում:            

 - Բլիթները շերտավորում ենք կրեմով, յուրաքանչյուր շերտը պատում մանր քերիչով քերած շոկոլադով: Կրեմի մնացորդով պատում ենք տորթի կողքերն ու վերևը: Զարդարում ենք ըստ ճաշակի: Դրա համար կարելի է մի փոքր կրեմ ևս պատրաստել: 

 - Թողնում ենք, որ տորթ սառնարանում մնա նվազագույնը 4 ժամ, իսկ էլ ավելի լավ կլինի` ողջ գիշերը: Կտրտում ենք ու մատուցում: 

 
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Иск инчкан альюр е петк?
Սիրելի ընթերցող, անհրաժեշտ է 200 գր ալյուր։ ։)