
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Արագ տորթ կակաչի սերմով ու կոկոսի քերուկով
Բաղադրիչներ
- կարագ - 150 գր
- ալյուր - 2/3 ճ/գ
- թթվասեր - 150 գր
- վանիլին - 1 տուփ
- կակաչի սերմ(мак) - 2/3 ճ/գ
- կոկոսի քերուկ - 2/3 ճ/գ
- կիտրոն - 0,5 հատ
- շոկոլադ սև - 100 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 2/3 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- 100 գր կարագը հալեցնում ու սառեցնում ենք սենյակային պայմաններում։

- Ավելացնում ենք կակաչի սերմերը։

- Այնուհետև ավելացնում ենք կոկոսի քերուկը, վանիլինն ու շաքարավազը։

- Ավելացնում ենք ձուն, թթվասերը, մաղով անցկացրած ալյուրն ու փխրեցուցիչը։

- Այնուհետև լցնում ենք կիտրոնի քերուկը։

- Խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ (20 սմ տրամագծով) ու 30 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Պատրաստ լինելուց հետո թխվածքը հանում ենք ջեռոցից։

- Հալեցնում ենք 50 գր կարագն ու շոկոլադը։ Տորթը պատում ենք շոկոլադե գլազուրով և կոկոսի քերուկով։

- Տորթը 30 րոպե պահում ենք սառնարանում, ապա հանում ենք ու մատուցում։

Կակաչի սերմով ու կոկոսի քերուկով տորթն իր յուրահատուկ բույրով ու համով կգրավի բոլորին։ ։)
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ասացեք խնդրեմ, ալյուրի չափը (2/3 ճ.գդ) քիչ չէ՞:
Շնորհակալություն