
Տորթ «Հեքիաթ»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները հարում ենք շաքարավազի մի մասի հետ:

- Դեղնուցները հարում ենք մնացած շաքրավազի հետ այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված:

- Դեղնուցային ու սպիտակուցային զանգվածները խառնում ենք: Աստիճանաբար մաղում ենք ալյուրը և պատրաստում թեթև խմոր:

- Յուղաթղթով ծածկում ենք ձևամանը, ապա լցնում ենք խմորն ու եփում 10-12 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Թխվելուց հետո հեռացնում ենք պերգամենտը, խմորը դնում ենք նոր յուղաթղթի վրա և ռուլետի նման փաթաթում ենք:

- Թողնում ենք, որպեսզի սառչի, իսկ այդ ընթացքում պատրաստում ենք Շառլոտ կրեմը, որը բաժանում ենք երկու մասի: Մի մասին ավելացնում ենք կակաո և հարում այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:

- Անուշահյութը պատրաստելու համար ջուրն ու շաքարավազը խառնում ենք, դնում ենք կրակի վրա ու եփում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Ապա հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք կոնյակ:

- Խմորի վրայից զգուշորեն հեռացնում ենք յուղաթուղթը, վրան լցնում ենք անուշահյութն ու թողնում 10 րոպե հանգստանա: Ապա վրան հավասարապես տարածում ենք սպիտակ կրեմը:

- Խմորը կրկին վերածում ենք ռուլետի ու վրան քսում ենք շոկոլադե կրեմը:

- Տորթի կողքի հատվածները պատում ենք խմորի փշրանքներով, իսկ վրան կարելի է զարդարել ըստ ցանկության:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: