
Տորթ «Հրեշտակի արցունքներ»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Մաղում ենք ալյուրը, ավելացնում աղը, փխրեցուցիչը, մանր կտրատած կարագը:

- Ձուն հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք ալյուրն ու արագ խմոր պատրաստում:

- Խմորե գունդը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպե դնում ենք սառնարանում:

- Միջուկը պատրաստելու համար տրորում ենք կաթնաշոռը, ավելացնում ենք թթվասերը, շաքարավազն ու վանիլինը:

- Ավելացնում ենք դեղնուցներն ու շարունակում ձեռքով հարել:

- Այժմ ձևամանը պատում ենք բուսայուղով և բացում ենք խմորը:

- Խմորաշերտը դնում ենք ձևամանի մեջ՝ թողնելով, որպեսզի խմորը ծածկի ձևամանի պատերը:

- Եփում ենք 15-20 րոպե 180 աստիճան ջերմությամբ: Ապա հանում ենք ջեռոցից, վրան լցնում միջուկը, եփում 20 րոպե 160 աստիճան ջերմությամբ:

- Ձվի սպիտակուցները հարում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով շաքարի փոշին:

- Տորթը դուրս ենք բերում ջեռոցից և հավասարապես տարածում սուֆլեն: Եփում ենք 5-7 րոպե:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ կարող ենք շաքարի փոշու փոխարեն շաքարավազ ավելացնել:
Հարգելի Վոլոդյա, շաքարավազ ավելացնելու դեպքում չեք ունենա ցանկալի արդյունք: 🙂