- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ – մուսս
Բաղադրիչներ
- Մուսսի համար՝
- ձվի դեղնուց - 3 հատ
- շաքարավազ - 50 գր
- կաթ - 120 մլ
- ժելատին - 8 գր
- շոկոլադ սև - 120 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- Հիմքի համար՝
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 50 գր
- արևածաղկի սերմեր - 30 գր
- քունջութ - 20 գր
- շաքարավազ - 50 գր
- կարագ - 50 գր
- շոկոլադ սև - 100 գր
- Սուֆլեի համար՝
- ագար-ագար - 3 գր
- ջուր - 150 մլ
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 100 գր
- խտացրած կաթ - 150 գր
- վանիլին - 1 պտղունց
- ձվի սպիտակուց - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք մուսսը: Դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք, սպիտակուցները տեղափոխում սառնարան: Ժելատինը թրջում ենք 2 ճ/գդ ջրում, իսկ ագարը լցնում ենք տաք ջրի մեջ:
Դեղնուցները հարում ենք 50 գր շաքարավազի հետ, ավելացնում կաթը և զանգվածը դնում մարմանդ կրակին (խառնելու ընթացքուում զանգվածը թանձրանում է): Վերցնում ենք կրակից, ավելացնում շոկոլադը և ժելատինը:
Մեկ այլ ամանի մեջ լավ հարում ենք սերուցքը և կամաց-կամաց լցնում մեր առաջին զանգվածի մեջ:
- Մուսսը լցնում ենք պոլիէթիլենային թաղանթով պատված ձևամանի մեջ և մի քանի ժամով տեղափոխում սառցարան:
- Պատրաստում ենք հիմքը: Վարսակի փաթիլները, արևածաղկի սերմերն ու քունջութը մարմանդ կրակի վրա մի փոքր տաքացնում ենք, այնուհետև ավելացնում 50 գր շաքարավազը և 20 գր կարագը: Արդյունքում պետք է կարամելանման զանգված ստանանք: Գոլորշու վրա հալեցնում ենք 100 գր շոկոլադն ու 30 գր կարագը: Զանգվածը լցնում ենք կարամելի վրա և խառնում:
Հիմքը լցնում ենք պոլիէթիլենային թաղանթով պատված 22 սմ տրամագծով ձևամանի մեջ և մի քանի ժամով տեղափոխում սառնարան:
- Ագարով զանգվածը դնում ենք կրակին և հասցնում եռման: Ավելացնում ենք 150 գր շաքարավազը և խառնելով լուծում:
Մեկ այլ ամանի մեջ հարում ենք 100 գր կարագը, խտացրած կաթը և վանիլինը: - Հարում ենք սպիտակուցները և կամաց-կամաց ավելացնում ագարային զանգվածն ու խտացրած կաթով զանգվածը:
- Սառնարանից հանում ենք շոկոլադե հիմքը, լցնում սուֆլեի 1/3 մասը, ավելացնում շոկոլադե մուսսը և վերջում կրկին լցնում մնացած սուֆլեն:
Տորթը տեղափոխում ենք սառնարան, մինչև լիովին սառչելը, ինչից հետո զգուշությամբ հանում ենք ձևամանից:
- Զարդարում ենք սպիտակ հալեցրած շոկոլադով:
- Ահա և վերջ:
Համեղ տորթ է ստացվել, այդպես չէ՞ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: