
- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ «Պելե»
Բաղադրիչներ
- ալյուր - 250 գր
- ձու - 3 հատ
- կեֆիր - 250 մլ
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 90 գր
- կակաոյի փոշի - 35 գր
- սոդա - 1 թ/գ
- Կրեմի համար`
- խտացրած կաթ եփված - 400 գր
- կարագ - 220 գր
- ինվերտային օշարակ (սիրոպ) - 50-80 մլ
- շոկոլադ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրն անցկացնում ենք մաղով, ապա ավելացնում ենք կակաոյի փոշին ու սոդան:

- Կարագը հալեցնում ենք, ապա թողնում ենք, որ սառչի:

- Առանձին տարայի մեջ լցնում ենք ձուն, ապա ավելացնում ենք շաքարավազը:

- Զգուշերեն հարում ենք: Այդ ընթացքում ձվի զանգվածը պետք է մոտ 2 անգամ շատանա:

- Ձվի զանգվածին ավելացնում ենք հալեցրած կարագը:

- Ավելացնում ենք կեֆիրն ու լավ հարում ենք:

- Խմորի հեղուկ զանգվածին կամաց-կամաց ավելացնում ենք չոր բաղադրիչների զանգվածըն ու խառնում ենք:

- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, ապա լցնում ենք խմորն ու 30 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Պատրաստ լինելուց հետո յուղաթուղթը զգուշորեն հեռացնում ենք:

- Արդեն սառած բիսկվիթային խմորաշերտը բաժանում ենք երկու կամ չորս մասի:

- Շերտերից յուրաքանչյուրը պատում ենք օշարակով:

- Պատրաստում ենք կրեմը, որի համար փափկած կարագն ու խտացրած կաթը հարում ենք։

- Բիսկվիթային շերտերից յուրաքանչյուրը և տորթի կողային հատվածները պատում ենք կրեմով։

- Տորթը զարդարում ենք հալեցրած շոկոլադով ու խմորի փշրանքներով։

Տորթ «Պելե»-ն կարող եք վայելել մեկ բաժակ սուրճի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: